Պատահմամբ աչքովս ընկավ «Երևանն է խոսում» հաղորդումը, որի քննարկման թեման գեղեցկության չափանիշներն էին:  Արտակ Վարդանյանը ստուդիայում էր հավաքել Երևանի գեղեցկուհիներին, ու միասին փորձում էին հասկանալ բնական գեղեցկությունն է ավելի նախընտրելի, թե արհեսատական ճանապարհներով ձեռք բերված գեղեցիկ  արտաքին տեսքը: Թեման իհարկե հետաքրիր էր, և մշտապես արդիական: Հատկապես հիմա, երբ փողոցում ամեն 3-րդ գեղեցկուհու մարմնի և դեմքի մեծ մասը «իրենը չէ»:

Արտակը մի լավ կայֆավատ եղավ  ոտքից գլուխ արհեսատական, բայց ամեն հարմար առիթի իրենց գեղեկության բնական լինելու մասին հայտարարող «գեղեցկուհիների» վրա:

Ինչպիսի մեծամտություն: Պարզվում է ֆեյսբուքում ամեն Ճ կլասի մրցույթի իր ոտքերը ցուցադրող Անգել Դայանը, չէր ցանկացել հայտնվել «ֆեյսբուքյան գեղեցկուհիների» ցուցակում: Այո, նա գեղեցկուհի է, բայց չի ուզում իր գեղեցկության մասին մեկնաբանություններ լսել...

Մյուս «գեղեցկուհի» հյուրն էլ` Ֆեյսբուքում ավելի հայտնի Lili Morto անունով, ում լուսանկարներին նայելիս չես կողմնորոշում` տրանսվիտի՞տ է, կի՞ն, թե՞ ֆոտոշոփի զոհ, Արտակի «հումորների» վրա ծիծաղելիս,  չգիտեր  ինչպես ձեռքերով բռնի իր` «բնությունից տրված և ոչ մի պլաստիկ վիրահատության չենթարկված քիթը», որ այն հանկարծ չտեղաշարժվի: 

Մի ծիծաղեցրեք, սա՞ է այսօրվա գեղեցկությունը, այս աղջիկնե՞րն են գեղեցկուհիներ:

Կամ էլ մոդել Սեդա Սերոբյանը, ով կարծում է, որ գեղեցկության տարբեր չափանիշները թելադրվում են այս կամ այն օղակի կողմից: Իսկ իրեն թելադրողը երևի  միայն Կամոբլոգի փարթիներում կիսամերկ  լուսանկարահանվող մոդելների  ու սիրգարներով հարուստ տղամարդկանց օղակներն են...

Ինչպես Արտակն ասեց, ապահովագրեք ձեր կրծքերն ու հետույքները, գեղեցկուհիներ :))))

 Ինչպես երևում է դրանք են կյանքում ձեր միակ ձեռքբերումները...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել