ԿԲ դրամավարկային տարեկան հաշվետվության ժամանակ Լևոն Զուրաբյանն իր մոտ 10 րոպեանոց ելույթն ամփոփեց հետևյալ ձևով. «Իշխանությունների սխալ ու հանցավոր քաղաքականությունը, ինչպես նաև վերարտադրման սահմանադրափոխության ծրագիրը շատ թանկ է նստելու ժողովրդի ու տնտեսության վրա` ավելացնելով տնտեսական նորանոր ավերումներ ու արտագաղթի նոր ալիք: «Ոչ» ասելը վերածվում է նաեւ «ոչ»-ի ճամբարի պայքարի ամբողջ այս ռեժիմի ու նրա ստեղծած մենաշնորհային համակարգի թալանի դեմ»: Գալուստ Սահակյանն իրեն բնորոշ հանգիստ ու կիսահեգնական տոնով արձագանքեց. «Էէէէհ, պարոն Զուրաբյան, վերջից պետք է սկսեիք. վերջին փամփուշտներն էլ են վերջանում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել