Կորյուն-Աբովյան փողոցների խաչմերուկում խայտառակ խցանում էր. ու բանկանաբար ոչ մի, թեկուզ ձևի համար, ոչ մի ՃՈ մեքենա կամ աշխատակից, ով փորձեր կարգավորել կամ գոնե մեղմացնել այդ խցանումը.
խցանումից կաթավածահար էր եղել Պլանի գլխից մինչը տվյալ խաչմերուկը ողջ երթևեկությունը, ու էս պահին, եթե չի բացվել, վստահ եմ, որ արդեն խցանումը հասել ա մինչև Հերացի փողոց
ու ամենավատը էն ա, որ էդ պահին, երբ ես անցնում էի այդ խցանման միջով, մի ՃՈ մեքենա հանկարծ հայտնվեց խցանման վայրում, ու ազդանշանները միացրած եննց ծլկեց մեքենաների արանքով, որ հետքն էլ սկի չմնաց..
լավ ախր էդ էլ ա ձեր պարտականությունը ՃՈ ու ՃՈ աշխատակիցներ. հո մենակ վարորդներից գումար քերելը չի ձեր գործը այ մարդ, ինչը հրաշալի անում եք տեսապցիկների ու արագաչափերի հետ միմյանց հրաշալի փոխլրացնելով.
զզվելի ա, իրոք զզվելի. էլ չասեմ, թե տրանսպորտի մեջ եղած մարդիկ ինչ արտահայտություններով ճանապարհեցին հանկարծակի իրանց կամքից անկախ խցանման վայրում ահյտնված ու անմիջապես փախոսւտի դիմաց ՃՈ մեքենային. կարաք պատկերացնեք ցանկության դեպքւոմ
ինչ ասեմ, ոնց որ լիքը ոստիկանների մեջ նախկին մըլիցեն ա նստած, որը համապատասխան իրավիճակներում միանգամից դրսևորվում ա ու ամբողջ համակարգի անունը քցում, նույնպես էլ ՃՈ լիքը աշխատակիցների մեջ Գայիշնիկն ա նստած, որը արտահայտվում ա նման իրավիճակներում, ու բնակնաբար, էլի խաղում մի ամբողջ ստորաբաժանման վարկի ու անվան հետ.
ափսոս մեքենայի բորտի համարը չտեսա, չնայած տեսախցիկները դիտելուց իերնք էլ կարող են համզվել, թե խցանման ընթացքում քանի ՃՈ մեքենա հայտնվեց ու ծլկեց այդ վայրից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել