Էլի հայտնվել ենք մի իրավիճակում, երբ կարելի է ասել չեղած տեղից նոր կոնֆրոնտացիա է հասունանում հասարակության մի մասի ու պետական ինստիտուտի՝ Քաղաքապետարանի միջև։ Իրոք չեղած տեղից է ու ոչ թե նրա համար, որ Սահմանամերձ գյուղերին Էրեբունի Երևանի բյուջեի հաշվին օգնելն է վատ գաղափար, ոչ էլ անգամ նրա համար, որ Քաղաքապետարանը չի կարողանում հիմնավոր հակափաստարկներ ներկայացնել այս առաջարկի դեմ, թեև առնվազն մասամբ առարկելու տեղիք հաստատ ունի (միջոցների զգալի մասը արդեն ծախսվել է, պայմանագրերը կնքված են և այլն)։ Չէղած տեղից է, որովհետև բացակայում է իրական ու արդյունավետ հետադարձ կապը, ինչև սրվում է ոչ հեռատես ու դեստրուկտիվ քայլերով՝ առավելապես քաղաքապետարանի ու այլ պետական ինստիտուտների կողմից։

Տեսեք, հենց այս օրինակի վրա էլ քննարկենք, թե ինչը ոնց կարող էր արվել, որ համ «գայլերը» կուշտ լինեին, համ էլ «ոչխարները» կուշտ մնային։ Հնչեց առաջարկ, ձևավորվեց նախաձեռնություն, քաղաքապետարանում իմացան դրա մասին։ Ինչ խոսք, որոշակի առաջընթաց կա, որովհետև իրեն երկրի միակ տղամարդ հռչակած մարդամեկի ժամանակ կարող ա նախաձեռնության հեղինակներին ուղղակի անդազահան անեին՝ չափազանց ակտիվ լինելու համար ու էսքանով սաղ վերջանար, բայց բարեբախտաբար դա անցած էտապ է։ Հիմա Քաղաքապետարանն ակտիվացրեց տարբեր զառաարամյանների, ՀԷԿ-ատեր կամելիազարդ տիկնանց՝ ավագանու անդամներից, երիտակտիվին և այլոց՝ ֆեյսբուքյան դաշտում ու մամուլում հակաարշավ ձեռնարկելու համար ու ինչպես միշտ է լինում Քաղաքապետարանի պարագայում՝ հերթական անգամ հայտնվեց փիառ աղետի մեջ...

Հիմա եկեք ենթադրենք, որ ստեղծված իրավիճակում պետական ինստիտուտը դրսևորում է ոչ թե դիլետանկատական մակարդակով, այլ պորֆեսիոնալիզմ դրսևորել ու այդ չարաբաստիկ հետադարձ կապն ապահովելով։ Հրավիրվում է 
բաց խորհրդակցություն, որտեղ բացի քաղաքապետարանի ներկայացուցիչներից, ներկա են լինում նախաձեռնության ակտիվ կողմնակիցներ, որոնց մեջ նաև հանրային դեմքեր կան և կազմակերպվում է բաց քննարկում, որտեղ Քաղաքապետարանը ներկայացնում է, թե մոտավորապես ինչ միջոցներ ու ինչի վար են ծախսվելու, դրանց որ մասն է արդեն ծախսվել, որ մասն է հնարավոր տեսականորեն կրճատել, կամ էլ եթե հնարավոր չի կրճատել՝ ապա ինչու, իսկ մյուս կողմն էլ բերում է իր փաստարկներն ու առաջարկները։ Վստահ եմ, որ էսքանի հետո հնարավոր է կառուցողականություն դրսևորելովհասնել նրան, որ տնտեսման ու ինչ որ նախաձեռնությունների միջոցով (ասենք միջոցառումների ժամանակ հանգանակության և այլն) էական միջոցներ կուտակել ու ծառայեցնել նպատակին՝ սահմանամերձներին օգնելուն։

Արդյունքում՝ կշահեր քաղաքապետարանը, կշահեր նախաձեռնությունը, կշահեին սահամանամերձերը ու բոլորը։ Բանակցությունների տերմինաբանությունում այսպիսի եզրահանգումն անվանում են Win-Win տարբերակ։ Ու ցավն էն ա, որ ախր իրոք շատ հանգիստ կարելի էր էս ամենն անել՝ մինիմալ ճկունություն ու հետադարձ կապ ապահովելով։

Հ.Գ. Իսկ առհասարակ սենց մի բան ասեմ. տոնակատարությունները մի կողմ, եթե մեր դատավորների կնանիք էս տարվա ընթացքում իրենց ստացած «նվեր» փողերը փոխանցեին սահմանամերձներին, այ մինիմում էրեբունի-Երևանի տոնակատարությունների բյուջեի չափ փող կհավաքվեր, որն ի դեպ բյուջեի վրա 130 մլն դրամ ա նստում, այսինքն՝ 200-300 հազար դոլար։ Էդ մի 3 դատավոր կնգա նվեր ա, ասեմ իմանաք։ Չեք հավատում, էթիկայի հանձնաժողով ներկայացված հաշվետվություններին նայեք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել