Instagram լուսանկարների և տեսաձայնագրությունների փոխանակման անվճար հավելվածի մշակումները սկսվել են Սան Ֆրանցիսկոյում, երբ ուսանողներ Քևին Սիսթրոմը և Մայքլ Քրիգերը որոշեցին իրենց Burbn նախագիծը կենտրոնացնել բջջային լուսանկարների վրա: Հավելվածը հայտնվեց հավելվածների App Store խանութում 2010-ի հոկտեմբերի 6-ին:

2011-ի հունվարին հավելվածում ավելացել են, այսպես կոչված, հեշթեգները՝ օգտատերերին և լուսանկարները ավելի հեշտ գտնելու համար: 2011-ի սեպտեմբերին թողարկվեց հավելվածի 2.0 տարբերակը, որում հայտնվեցին կենդանի ֆիլտրեր՝ տալով նկարները փոփոխելու տարբեր հնարավորություններ: 2012-ի ապրիլին թողարկվեց Android հարթակի համար նախատեսված հավելվածի տարբերակը:

2012-ի ապրիլի 9-ին Facebook-ը հայտարարեց 1 մլրդ դոլարով Instagram-ի բջջային ֆոտոհավելվածը գնելու մասին:

2013-ի հունիսին Instagram-ը հայտարարեց 15 վայրկյան տևողությամբ տեսագրություն ձայնագրելու հնարավորության մասին:

Երեկ Instagram-ի ստեղծման 6 ամյակն էր, այդ կապակցությամբ կայքը հրապարակել է իր ողջ պատմության 13 լուսանկարները` 

1.Քենդալ Ջեների «տարօրինակ» սանրվածքով այս նկարը Ինստագրամի պատմության ընթացքում ամենից շատ լայքեր հավաքած լուսանկարն է:

2.Թեյլոր Սվիֆթը ցույց է տալիս Քանյե Ուեսթի իրեն ուղարկած ծաղիկները

3. Կրկին Թեյլոր Սվիֆթը: Հիմա արդեն իր ընկերոջ հետ հանգստանալիս:

4. Քիմ Քարդաշյանի հարսանեկան լուսանկարը, որը ամենահայտնին էր 2014 թվականին:

5. Քայլի Ջեները ավարտում է դպրոցը:

6. Սելենա Գոմեսի սելֆին մեքենայի մեջ:

7. Ջասթին Բիբերի և Սելենա Գոմեսի սելֆին:

8. Երգչուհի Արիանա Գրանդեն համբուրում է Մայլի Սայրուսին:

9. Թեյլոր Սվիֆթը կատվի հետ:

10. Կրկին Քենդալ Ջեները

11. Քիմ Քարդաշյանը լուսանկարել է, թե ինչպես է Քանյեն իրենց դստեր համար գիրք կարդում

12. Ուիլ Սմիթը Ջասթին Բիբերի հետ: Այս լուսանկարը 2013 թվականի ամենահայտնի լուսանկարն է:

13. Օսկարյան հայտնի սելֆին

 Իսկ սա Ինստագրամ սոցիալական  ցանցում հրապարակված ամենաառաջին լուսանկարն է: Հեղինակը ցանցի հիմնադիր Քևին Սիսթրոմն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել