Tert.am-ը գրում է.

Այսօր ԱԺ հերթական նիստին Միքայել Մելքումյանն իր ելույթում անդրադառնալով դրամավարկային քաղաքականությանը, նա ասաց, որ այս տարի առևտրաշրջանառության կտրուկ նվազում կա և այսպիսի կտրուկ նվազում չի եղել, ինչը կառավարությունը բացատրում է տրանսվերտների կտրուկ կրճատման հետևանքով։

«Ինչպես ԿԲ-ի, այնպես էլ կառավարության խնդիրը այդ ռիսկերը չեզոքացնելն է, կամ գոնե նվազեցնելը»,-ասաց նա:

Միքայել Մելքումյանը ներկայացրեց 2009 թվականից սկսված տնտեսական աճի պատկերը, և նշեց, որ մենք հետ ենք գնացել 2010 թվականի տնտեսական իրավիճակին։

«Կառավարությանը, վարչապետին առաջարկում եմ վերաիմաստավորել այսօրվա քաղաքականությունը և 2016 թվականի բյուջեում  նվազագույն աշխատավարձի կտրուկ աճ ապահովել, որովհետև այս պարագայում այս նվազագույն աշխատավարձը  չի կարող ապահովել մարտահրավերները, որոնք կան»,- ասաց նա:

Միքայել Մելքումյանն ասաց, որ պետք է նաև վերանայվեն մրցակցային օրենքները և մրցակցային վարչարարությունները, «քանի որ մոնոպոլիզացիան խեղդել է մեզ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել