Tert.am-ը գրում է.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սեպտեմբերի 25-ին ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորված զինծառայողներից 5-ի առողջական վիճակը բավարար է.  այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասացին Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալից:

Հոսպիտալից նշեցին, որ զինծառայողներից 2-ը վերակենդանացման բաժանմունքում են, որոնց վիճակի փոփոխություն չկա՝ շարունակում է մնալ ծանր կայուն, իսկ հիվանդասենյակ տեղափոխված մնացած 5-ի վիճակը միջին ծանրության է:  

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին` ժամը 17:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման էր ենթարկվել ՊԲ-ի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի արդյունքում բեկորային մահացու վիրավորում էին ստացել ՊԲ չորս զինծառայողներ, կային նաև վիրավորներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել