Գորգեր` տան ինտերիերի բաղկացուցիչ մասը կազմող գեղեցիկ գործվածքներ։ Դրանք պահում են ջերմությունը, ապահովում են հաճելի զգացողություն, բայց նաև մի թերություն ունեն. դժվար են մաքրվում։ Իսկ բոլորին է հայտնի, որ գորգերը իրենց վրա են քաշում գրեթե ամեն ինչ` փոշեհատիկ, հոտեր, մազեր, կեղտ և այլն։ Այդ իսկ պատճառով, նույնիսկ փոշեկուլն ի զորու չէ հիմնովին մաքրել այն։ 

Նույնն էլ վերաբերում է կավրոլին կոչվածին։ Եթե գորգի դեպքում կարելի է դուրս տանել և լվանալ, ապա կավրոլինի պարագայում դա գրեթե անհնար է, քանի որ մեխված կամ սոսնձված են լինում հատակին։

Բայց գոյություն ունի կախարդական մի միջոց, որը բաղկացած է ընդամենը 3 բաղադրիչից և ի զորու է լուծել կեղտոտ գորգերի խնդիրը։

Ձեզ անհրաժեշտ է.

  • Կերակրի սոդա
  • Եթերային յուղ
  • Հարմարավետ տարա (ցանկալի է չափորոշիչով (дозатор))

Վերցրեք մեկ բաժակ սոդա և այնտեղ 30 կաթիլ լավանդայի կամ ցիտրուսի եթերային յուղ կաթեցրեք (այդ 2 տեսակն ավելի արդյունավետ են մաքրում)։ Փակեք տարան և խառնեք ստացված զանգվածը։

Եթե տարայի կափարիչին չափորոշիչ չկա, ապա կարող եք այն ինքնուրույն բացել` մի քանի անցք անելով դրա վրա։

Իսկ օգտագործում եք այն հետևյալ կերպ. ցանեք այն գորգի/կավրոլինի ողջ մակերեսով և 20 րոպե անց մաքրեք փոշեկուլով։ Սոդան կվերացնի կեղտը, եթերային յուղը` հոտեր, իսկ փոշեկուլը կսրբի մնացածը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել