Tert.am–ը գրում է.

Գերմանական հեռուստատեսության եթերում ցուցադրվել է այդ երկրի կանցլեր Անգելա Մերկելի լուսանկարը. Մերկելին ցուցադրել են չադրայով` մինարեթներով շրջապատված Գերմանիայի Ռեյխստագի ֆոնին:

The Telegraph-ը հայտնում է, որ «սարքովի» լուսանկարը սկանդալ է առաջացրել Գերմանիայում: Նախ լուսանկարը ցուցադրած ARD հեռուստաընկերությունը ողողել են բողոքներով: Շատ գերմանացիներ էլ հեռուստաընկերությանը մեղադրել են իսլամաֆոբիայի և մուսուլմանների դեմ հրահրումների համար:

Երևույթը անվանել են նաև «սչ կոնստրուկտիվ լրագրություն», իսկ Մերկելի՝ չադրայով լուսանկարը համեմատել ավելի վաղ ցույցերի ժամանակ նմանատիպ մեկ այլ լուսանկարի հետ, որում «մուսուլմաններին պաշտպանող» Մերկելը հենց մուսուլմանուհու կերպարանք ունի:

Լուսանկարը ցուցադրվել է Գերմանիայում փախստականների ճգնաժամի շուրջ քննարկմանը: Մերձավորարևելցի փախստականների հոսքը Գերմանիա այդ երկրում լուրջ դժգոհությունների ու բռնությունների պատճառ էր դարձել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել