Tert.am–ը գրում է.

Daily Mail-ը հայտնում է, որ Իտալիայում 84-ամյա կինը ապահարզան է պահանջել 88-ամյա ամուսնուց:

Տարեց իտալուհին բողոքել է, որ ինքն ու ամուսինը ամսական ընդամենը 2 անգամ են սիրով զբաղվում: Նախկին ուսուցչուհին իր փաստաբանին ասել է, որ «ամիսը 2 անգամը» չի բավարարում իրեն: Նախկին բանկային աշխատակից նրա ամուսինը նույն իրավաբանին խոստովանել է, որ ավելի գերադասում է ընկերների հետ ժամանակ անցկացնել, քան սիրով զբաղվել տարիքն առած կնոջ հետ:

Իտալական մամուլի փոխանցմամբ, երբ իտալուհուն խորհուրդ են տվել նույն կերպ այլ զբաղմունք գտնել իր համար, նա ասել է, թե չի հասկանում` ինչի պետք է հրաժարվի սեքսից տարիքի պատճառով:

Ավելին` իտալացի կինը նշել է, որ իր նախորդ 2 ամուսինները ավելի լավն էին անկողնում: Հայտնի է դարձել նաև, որ կինը ամուսնուն փորձել է ստիպել «Վիագրա» ընդունել, սակայն ամուսինը հրաժարվել է` ասելով, որ դա վատ կանդրադառնա իր սրտի վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել