Մի փոքր թվաբանություն, թե մեր քաղաքապետարանը այս սուղ պետական բյուջեի պարագայում ինչ շռայլություններ է իրեն թույլ տալիս:

Ոնց էլ չլինի այս երկու, երեք օրերի ընթացքում Ֆրանսիայի հրապարակով անցած կլինեք ու նաև նկատած կլինեք այն հսկայական, վերից վար իջնող գովազդային վահանակները: Հաշվելու համար նշեմ, բարեկամներս, որ ամենահասարակ դիզայնով, 160սմX80սմ-ի վրա գովազդային պաստառի արժեքը 25000 դրամի շուրջ է տատանվում: Հիմա եկենք հաշվենք, թե Ֆրանսիայի հրապարակում քանի մոտավորապես 8 մետր երկարությամբ ու 2.5 մետր լայնությամբ պաստառ կա կախված՝ կապված Էրեբունի Երևանի հետ՝ 10 հատ: Հիմա պարզ մաթեմատիկական հաշվարկ անենք՝ 8մ=800սմ, 2մ=200սմ: Լավ թող չափերում էլ 1 մետր շեղում տամ՝ երկարության ու լայնության մեջ, որովհետև քանոնով չեմ չափել: Հիմա՝ ստացվեց, որ 10 պաստառից յուրաքանչյուրն ունի հետևյալ չափսը՝ 800սմX200սմ: Եթե համեմատական հաշվարկ կատարենք, ապա կստացվի, որ այս չափսերով պաստառներից յուրաքանչյուրը արժե 300000-ից 390000 դրամ: Այս թիվն էլ եկեք բազմապատկենք 10-ի: Վերցնենք մինիմալով՝ 300000X10=3.000.000 մլն. դրամ: Միայն Ֆրանսիայի հրապարակի ձևավորման համար արդեն շռայլություն չի՞, պարոնայք։
Իսկ բացի Ֆրանսիայի հրապարակը, այնքաաաաաան տեղ կան նմանատիպ պաստառներ փակցված:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել