Գյուղացիներն այսօր օրհասական վիճակում են: Նրանք մի ամբողջ տարի խաղող են աճացրել՝ վարկերով, տոկոսներով ու պարտքերով, որ այս շրջանում վաճառեն և իրենց ծախսերը հոգան ու պարտքերը մարեն, բայց արի ու տես , որ երկու նախարարությունների անգործության պատճառով գյուղացիներն ստիպված պետք է պայքարեն, ճանապարհներ փակեն, որ ինչ-որ մեկը իրենց ձայնը լսի:

Գյուղնախարարությունը հավաստիացնում էր, որ խաղողի մթերման հետ խնդիրներ չեն լինի, բայց այդ հավաստացումները այդպես էլ մնացին հավաստիացումներ, իսկ իրական պատկերն այլ է: Գյուղացին ու իր խաղողը մնացել են միայնակ:

Երկրորդ նախարարությունը ով մեղավոր է այս իրավիճակի համար դա Էկոնոմիկայի նախարարությունն է: Այստեղ փոխանակ տնտեսություն զարգացննեն՝ մամլո ասուլիսներում անիրական թվերի ու տոկոսների մասին են խոսում, իսկ արտաքին կապերի մասին խոսելն անգամ ծիծաղելի է: Էկոնոմիկայի նախարարությունը նոր կապեր չի փնտրում և չի հաստատում, որպեսզի մեր գինին կամ խաղողը արտահանվեն:

Հ.Գ. Թե ինչ կարող է լինել գինու մեջ խաղողի հետ մաիսն՝ դա էլ մեծ գաղտնիք է, որի պատճառով էլ հայկական գինու որակն է ընկնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել