1. Աշխարհում ՆԱԽԱԳԱՀ-ի երդմնակալության՝ ԻՆԱԳՈւՐԱՑԻԱՅԻ, առաջին արարողությունն ու արարողակարգն իրականացվել է ԱՄՆ-ում՝ 1789թ-ին, այն ժամանակվա մայրաքաղաք Նյու Յորքում՝ Ջորջ Վաշինգտոնի նախագահ ընտրվելու առիթով:

2. Համաձայն ԱՄՆ Սահմանադրության, Նախագահն արտասանում է 35 բառից կազմված երդման տեքստ: Վաշինգտոնն իր երդումից հետո իր կողմից արտասանեց "SO HELP ME GOD - և թող օգնի ինձ Աստված..." բառերն, որոնք հետագայում նույնպես սկսեցին կիրառել նրա հաջորդները:

3. 1841թ-ին Նախագահ ընտրվելուց հետո Վիլիամ Հարիսոնն իր երդմնակալության արարողության ժամանակ երկար ճառ ասաց, որը բաղկացած էր ավելի քան 10.000 բառից ու քանի որ արարողությունն իրականացվում էր վաղ գարնան ցրտին և դրսում, իր երդմնակալությունից մեկ ամիս անց նա հիվանդացավ պնևնոմանիայով ու մահացավ:

...... ու էլի լիքը հետաքրքիր փաստեր մինչև մեր օրերը՝ Andrew Santella-ի "US Presidential Inaugurations" գրքից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել