Tert.am-ը գրում է.

Գլոբալացման և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ Ադրբեջանը վերջին շրջանում անցել է նախապայմաններով խոսելու քաղաքականությանը։

«Ադրբեջանն անցնում է նախապայմանային քաղաքականության: Այս վերջին երկու տարվա ընթացքում նրանք սկսեցին հստակեցնել այդ նախապայմանային քաղաքականությունը, և հենց դրանով եմ պայմանավորում Հայաստանի նախագահի հայտարարությունը Ղարաբաղի հետ կապված»,- ասաց Ստեփան Գրիգորյանը:

Նրա գնահատականով՝ դա կապված չէ նրանով, թե Հայաստանի արտաքին քաղաքականության ուղեգծի փոփոխություն է եղել, այլ պարզապես Հայաստանն իր հայտարարությունն արել է և վերջ. այն է՝ եթե Ադրբեջանը շարունակի իր ապակառուցողական քայլերը, ապա Հայաստանը կճանաչի Արցախը կամ կմիավորվի Արցախի հետ:

«Պարզ է, որ այսքանից հետո միանշանակ կգտնվեն երկրներ, որոնք կճանաչեն Արցախի անկախությունը, և սա արդեն լուրջ մեսիջ է Ադրբեջանին»,-նկատեց քաղաքագետը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել