Իմ ամենաջերմ ու ամենակարոտած ՝ դու.. 
Որքան անգամ եմ փորձել քեզ անվանել «իմը»... Սակայն այդքան անգամ և մի քիչ էլ գուցե ավել վախեցել եմ կորցնել «իմը» կոչելով..

Իմ ամենաթախծոտ ու ամենաարևացած ՝ «իմը»...
Բառերս կփորձեմ չշռայլել ու քեզ «իմը» կոչելուց վախով արտահայտվել... չակերտավորել ու բարձրաձայնել քեզ միայն մտքումս...

Իմ ամենասիրված ու ամենաատելի... Իմ սեր՝ կարոտած ու հեռավոր...
Ես գամված եմ քեզ հավիտյան, ինչպես աչքով ու մտքով եմ գամվել սրտիդ...
Իմ սեր կոչվա՜ծ... իմ... իմ... իմ... «իմը»

Դու իմ ամենատրորված ու ամենաթաքուն երազանք...
Դու «իմն ես»...
Հեռու.. բայց «իմն ես»...

 
Եվ որքան տարօրինակ է, երբ մարդիկ ունենում են քեզ իրենց կողքին... բայց դու իրենցը չես..
Եվ ես, որ չունեմ քեզ կողքիս...բայց դու «իմն ես», «իմը»...«իմը»...
Հեռու, բայց «իմը».......

Ես փորձում եմ այս անգամ արտասանել քեզ առանց չակերտների...

Առանց վախենալու... առանց հիմար մտքերի...

Թող բոլոր «իմ»-երը չակերտավորվեն միայն այն դեպքում, երբ ես այլևս քեզ չպատկանեմ...

Դու ինձ խոստացել ես լինել իմը...
Տե՛ս, դու լիովին ինձ ես պատկանում...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել