Tert.am-ը գրում է.

Oddity Central-ն անդրադարձել է առողջության խանգարաման արտասովոր մի դեպքի: Մարմնի ամբողջականության խաթարման ցանկությունը լուրջ հոգեբանական խանգարում է, որի ժամանակ առողջ մարդը ուժեղ ցանկություն է ունենում հաշմանդամ դառնալու:

Նման խանգարում ունեցող ամերիկուհին միտումնավոր կուրացրել է իրեն` խողովակների մաքրման համար նախատեսված նյութ կաթեցնելով աչքերի մեջ:

Ինչպես նշում է աղբյուրը` 30-ամյա Ջյուել Շուփինգը, իր իսկ խոսքով, կուրանալու ցանկություն է ունեցել դեռևս մանկուց: Նա անդադար նայել է եղել արևին` հուսալով, որ դա կփչացնի իր տեսողությունը: 20 տարեկանում կինն արդեն վարժ կարդում էր Բրայլի գրատիպով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել