1. Տղամարդը միշտ պիտի լինի առաջնորդի դերում:

2. Դու սիրում ես քո սիրելիին ամեն առիթով ուրախացնել:

3. Ուրիշների ներկայությամբ դու սովորաբար անհարմար ես զգում ցուցադրել զգացմունքներդ սիրելի մարդու նկատմամբ:

4. Դու զգում ես քո կարևորությունը սիրելիիդ կյանքում:

5. Քո կարծիքով, 15 տարվա համատեղ կյանքից հետո առաջին տեղում լինում է սովորության ուժը:

6. Դու հաճույքով ես խոսում նրա մասին, թեթևությամբ ես ցուցադրում քո զգացմունքները:

7. Եթե չլինեին երեխաները, տունը, հոգսերն ու սովորությունները, դու քո կյանքում ամեն ինչ կփոխեիր:

8. Այն մարդը, որի հետ կիսում ես քո ճակատագիրը, քեզ համար ամենակարևորն է աշխարհում և ամենաթանկը:

9. Քեզ համար դժվար է բացահայտել, թե ինչ է սերը:

10. Քո և մտերիմիդ հարաբերությունները ամենակարևորն են քեզ համար:

11. Դու ավելի շուտ խանդում ես քո սիրելիին, քան կարոտում ես:

12. Դու շատ ես սիրում այն մարդուն, որի հետ քեզ կապել է ճակատագիրը:

13. Երբեմն պատահում է այնպես, որ դու հոգնում ես քո սիրելիից:

14. Դու հաճախ աշխատում ես երջանկացնել քո ընտրյալին:

15. Հաճախ դու մտածում ես, որ դուք բացարձակապես իրար նման չեք և կուզենայիր, որ ձեր միությունը մի քիչ այլ լիներ:

Հաշվիր միավորները

2, 4, 6, 8, 10, 12, 14 հարցերին "այո" պատասխանելու և 1, 3, 5, 7, 9, 11, 13, 15 հարցերին "ոչ" պատասխանելու դեպքում ստանում ես 10-ական միավոր, "չգիտեմ" պատասխանի դեպքում` 5 միավոր:

0 - 45 միավոր

Դու առաջնորդվում ես բանականությամբ: Մինչև որևէ զգացմունքի հետևելը, դու երկար մտածում ես, կշռադատում և երբեք գլուխդ չես կորցնում, չես հետևում զգացմունքին: Դու համոզված ես, որ միայն ճիշտ կշռադատելով և բանականությանը հետևելով կարելի է հասնել երջանկության: Ռոմանտիկ սիրով տարվելը քեզ թվում է մանկական խաղ, թեթև զվարճանք: Սակայն լավ մտածիր, արդյոք այդպես ապրելը ճի՞շտ է:

50 - 95 միավոր

Դու տպավորվող մարդ ես, և զգացմունքը քեզ համար շատ կարևոր է, չնայած կյանքը սովորեցրել է քեզ, որ այն հաճախ չպետք է լինի առաջին տեղում: Պատահում է, որ սերն ամբողջովին իշխում է քո հոգում, սակայն դու անմիջապես չես կորցնում գլուխդ: Դու ռեալիստ ես, և հաճախ միտքդ սրտիցդ առաջ է ընկնում: Դու նաև հպարտ ես, և հաճախ մարդիկ քո այդ հատկությունը շփոթում են սառնասրտության հետ:

100 - 150 միավոր

Դու շատ զգայուն մարդ ես: Նվիրվում ես քո սիրելիին ամբողջովին և չես ամաչում ցուցադրել քո զգացմունքները: Սակայն եթե քո սիրելին չկարողանա գնահատել քեզ և քո մեծ զգացմունքը, ապա քո սերը քեզ համար կդառնա տառապանքի աղբյուր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել