Վտանգավոր մասնագիտություններ շատ կան և ում էլ հարցնես, կարող է նշել տասնյակ մասնագիտություններ, որոնք կյանքին սպառնացող վտանգ են ենթադրում․ փրկարարներ, ոստիկաններ, զինվորականներ և այլն։ Մինչդեռ, առողջության համար լուրջ վտանգ են ներկայացնում մասնագիտություններ, որոնք առաջին հայացքից ոչ մի վտանգի մասին էլ չեն հուշում, կամ էլ մարդու մտքին չեն գա այս համատեքստում։ Ձեզ ենք ներկայացում 8 խաղաղ մասնագիտություններ, որոնք կապ չունենալով բռնության ու այլ վտանգենրի հետ, ամենավտանգավոր մասնագիտություններն են՝ առողջության համար։

8․ Սպասք լվացողներ

Առանց այն էլ այս մասնագիտությունը դժվար է համարել երազանքների մասնագիտություն, որը լի է հաճելի պահերով, բայց այն նաև բավականին մեծ վտանգներ է պարունակում մարդու առողջության համար։ Համաձայնվեք, ինքնին տհաճ է ամբողջ օրը ուրիշ ուտելիքի մնացորդները մաքրելը, բայց  դրա հետևանքները կարող են առավել տհաճ լինել, քանի որ լվացող հեղուկները մի կողմից են քայքայում ձեռքի մաշկի, իսկ մյուս կողմից ցանկացած, նույնիսկ աննշան ձեռքի վնասվածքը, կարող է դառնալ ինֆեկցիայի ու բորբոքման պատճառ, որովհետև բաց վերքի մեջ ներթափանցում են միլիոնավոր բակտերիաներ ու մանրէներ, որոնք լի են կեղտոտ սպասքում ու լվացարանի կեղտաջրում, որի մեջ ստիպված են ընկղմել իրենց ձեռքերը։

7․ Ձկնային գործարանի արտադրագծի աշխատակից

Նրանց աշխատանքը կայանում է նրանում, որ չջեռուցվող գործարաններում հոսքագծի առջև ամբողջ օրը կանգնած՝ կտրեն իրենց դիմացով անցնող ձկների գլուխները, բացեն դրա որովայնը ու դուրս հանեն ձկների ներքին օրգանները։ Թվում է թե ոչ մի վատ բան չկա, բայց պայմանները սարսափելի են․ ամբողջ օրը մինչև կրունկներրդ ձկների արյան ու աղիքների մեջ կանգնած, ցանկացած պահի կարող ես պատահաբար կտրել ձեռքդ, իսկ ձկնային փորոտիքով պատված լինելով, վերքի մեջ հեշտությամբ վարակներ են ներթափանցում։ Բացի դրանից՝ հոտը․․․ այդ սարսափելի տհաճ ձկնային հոտը, որը ոչ միայն շորերի մեջ է ներթափանցում, այլև աշխատակցի մաշկի․․․

6․ Անասնաբույծ

Սա այն մասնագիտություններից է, որի ներկայացուցիչները գերադասում են չբարձրաձայնել իրենց աշխատանքի մասին ու առավել ևս մանրամասների մասին։ Եթե չխորանանք տեխնիկական մանրամասների մեջ, ապա աշխատանքը կայանում է նրանում, որ այս մասնագետները ցեղական ցլերի սերմնահեղուկն են հավաքում, սառեցնում ու օգտագործում մաքուր ցեղատեսակի նոր սերնդ տալու համար։ Կասենք միայն, որ այս մասնագիտությունը աշխարհի ամենատրավմատիկներից է, քանզի եթե անգամ մարդը զերծ է մնում հոգեկան տրավմաներից, ապա ցլի աքացիներից զերծ մնալն ու կոտրվածքներ չստանալը շատ ավելի բարդ է։

5․ Վտագավոր կենսաբանական միջոցների և դեղամիջոցների ստերիլիզատոր

Երրբևէ մտածե՞լ եք, թե ինչ է լինում հիվանդանոցներում ասեղների, բժշկական գործիքների, անալիզների ու դեղորայքի հետ։ Մինչև դեն նետվելը, այդ ամենը պարտադիր պետք է ստերիլիզացվի՝ միկրոալիքային վառարան հիշեցնող սարքում կես ժամ 127 աստիճան ջերմության տակ մնալիս։ Դա մտնում է ստերիլիզատորների պարտականությունների մեջ, ովքեր թեև աշխատում են ռեսպիրատորներով ու ձեռնոցներով, բայց ցանկացած անզգույշ շարժում, ցանկացած անցք և նրանք կարող են վարակվել օգտագործված ներարկիչների ասեղներից, կամ էլ այլ բաներից։ Բացի դրանից, նրանք ստպված են դիմանալու սարսափելի տհաճ հոտին, որը գոյանում է մարդկային կենսագործությանության գոյացություննեի ստերիլիզացումից։

4. Կոյուղու մաքրման ու սպասարկամն ծառայության աշխատակից

Եվս մի անհրաժեշտ ու կարևոր մասնագիտություն, որը բացի նրանից, որ վերին աստիճանի տհաճ է, նաև խիստ վտանգավոր է առջողության համար, քանի որ ստիպված են շնչել թունավոր գոլորշիներ, մեծ է ռիսկը՝ հեպատիտ Ա-ով վարակվելու ու քաղցկեղով հիվանդանալու։ Սանտեխիկները ստիպված են աշխատել փակ տարածությունում, ծնկների վրա, կռացած, կեղտաջրի մեջ։ Դա հղի է խլանալու, էլեկտրահարվելու, ջրահեղձ լինելու վտանգով ու այս ամենիս նրանց միակ պաշտպանությունը հատուկ հանձերձանքն է, որը փակում է նրանց մարմինը մինչև աչքերը։

3․ Սպանդանոցի աշխատակից

Ինչպես թռչնաֆաբրիկաներում, այնպես էլ անասնաֆերմաներում գործող սպանդանոցների աշխատակիցները գտնվում են մշտական ռիսկի տակ։ Բացի նրանից, որ այս մասնագիտության ներկայացուցիչները մի քանի տասնյակ անգամ ավելի հաճախ են տրավմաներ ստանում սուր-կտրող գործիքներից՝ աշխատանքային պրոցեսի ժամանակ, նրանք նաև աղիքային փայտիկով և կենդանիներից ու թռչունների մարդուն փոխանցվող տարբեր վարակներով ախտահարվելու վտանգով։

2․ Արդյունաբերական դայվերներ

Արդյունաբերական դայվերները հիմնականում աշխատում են խիստ թունավորված միջավայրում՝ ծովում գտնվող նավթարդյունաբերական աշտարակները վերանորոգելով ու ուսումնասիրելով։ Ընդ որում, նրանց աշխատանքի աշխարհագրությունը տարածվում է Կարիբյան ավազանի տաք ջրերից, մինչև Հյուսիսային Սառուցյալ օվկիանոս։ Ուստի զարմանալի չէ, որ նրանց առողջությունը ամենավտանգվածներից մեկն է՝ այլ մասնագիտությունների համեմատ, որովհետև նրանց ջրասուզակի հանդերձանքի նույնիսկ չնչին վնասվածքը կարող է երել տոքսինների ներթափանցման, իսկ սառը ջրերը կարող են թոքաբորբ ու այլ հիվանդությունների հանգեցնել։ Սրան գումարեք նաև դայվերների մասնագիտական՝ դեկոմպրեսսիոն հիվանդությունները և կստանաք առողջական ռիսկերի մի ամբողջ ծաղկաբույլ։

Բայնն այն է, որ ջրասուզակները պարբերաբար տարբեր խորությունների իջնելով և այնուհետև բարձրանալով, անընդհատ փոխում են մթնոլորտային ճնշումը, ինչը մի շարք բացասական ազդեցություններ է ունենում նրանք օգանիզմի վրա։ Նրնաց արյան մեջ և հյուսվածքներում գոյանում են ազոտի պղպջակներ, որոնք ժամանակի ընթացքում անոթային, սրտանոթային, էմբոլիկ ու այլ բնույթի հիվանդություններ են առաջացնում։

1․ Օդաչուներ

Առողջական ռիսկերի առումով թերևս ամենվտանգավոր մասնագիտությունը օդաչուներին է, քանի որ նրանց պարագայում գրեթե երաշխավորված է, որ կարիերայի վերջում նրանք տարբեր քրոնիկ հիվանդություններ են ունենալու, դրա համար էլ, օդաչուները թոշակի շատ վաղ են անցնում։ Նախ, օդաչուներն ունեն նույն դեկոմպրեսսիոն հիվանդությունների բույլը, որը հատուկ է ջրասուզակներին, քանզի նրանց օրգանիզմի վրա էլ պարբերաբար փոփոխվող մթնոլորտային ճնշման և գազային պղպջակներն են ազդում, այն տարբերությամբ, որ բացի ազոտից, օդաչուների մոտ նաև ածխաթթու գազ է կուտակվում։ Բացի դրանից, օդաչուներն ու ինքնաթիռների անձնակազմի մաշկն ավելի ուշ է ծերանում, որովհետև ի տարբերություն սովորական մահկանացուների, նրանք շատ ավելի շատ ժամանակ են անցնում ինքնաթիռում, ինչի արդյունքում ստիպված են անասելի չոր ու անբնական իոնացված օդ շնչել։

Ավելի դաժան է ռազմական օդաչուների մասնագիտությունը, ովքեր բացի դեկոմպրեսսիոն հիվանդություններից, գործ ունեն նաև պարբերաբար ձգողական ուժը մի քանի անգամ գերազանցող ծանրաբեռնվածությունների ենթարկվել, երբ կործանիչներով կտրուկ մանյովրներ են անում։ Ճիշտ է, մեր ժամանակներում ամեն ինչ ավելի հեշտ է՝ շնորհիվ հատուկ թռիչքային հանդերձանքի, որը կոմպենսցնում է այդ ծանրաբեռնվածությունը, բայց այն ամբողջությամբ չի լուծում խնդիրը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել