ԱԺ-ի դիմաց այսօր տեղի ունեցած ակցիան նորմալ եմ գնահատում այն առումով, որ մարդիկ միավորվել են մի դրոշի շուրջ ու միասնաբար արտահայտում են իրենց տեսակետը Սահմանդրության փաստաթղթի (կարևոր չէ դրա անունն ինչ է):

Մեկ այլ բան էր մտահոգիչ. ակցիային պատգամավորների միանալը պետք է խորհրդանշեր ոչ թե ակցիայի վայրում իրադրության թեժացում, այլ հակառակը: Սակայն ի զարմանս ինձ տեսա մի բան, ինչը չէի սպասում: Արամ Մանուկյանը, ում ի դեպ շատ եմ հարգում, իրեն և որպես մարդ և որպես քաղաքական գործիչ շատ վատ պահեց:

Տեսանյութը դիտելիս մի դրվագում հստակ նկատելի է, որ վերջինս նախ «արա»-ով է խոսում ոստիկանության «հրեշտակի» մեկ այլ դրվագում հրմշտում, երբ ոստիկանության սպան, տեսնելով, որ վերջինիս սխալմամբ նստեցրել են ոստիկանականմեքենա, փորձում է իջեցնել մեքենայից:
Իսկ Լևոն Զուրաբյանն ընդհանրապես անցավ սահմանները, Երևանի փոխոստիկանապետին անվանելով «խուժան»: Չեմ կարծում, որ ոստիկաններին հրմշտելով, հետները «արա»-ով խոսելով կամ «խուժան» անվանելով կարելի է փխել, բարեփոխել ոստիկանությունը, էլ չեմ ասում գալ իշխանության ու փոխել պետությունը:

Ոստիկանական գործողության ցանկացած սխալ դրվագ, քայլ պետք է արձանագրել ու դիմել համապատասխան ատյաններին, այլ տարբերակ չկա, հակառակ դեպքում փոխելու փոխարեն կդառնանք այնպիսին, որ տեսակի մասին այդքան բողոքում եք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել