BlogNews.am-ը շարունակում է ներկայացնել այս սեզոնի հիմնական թրենդներն ու հակաթրենդները՝ ըստ հայ ոճաբանների։ Արայիկ Գաբաջյանն առանձնացրեց աշուն-ձմեռ հավաքածուի թրենդները՝ միևնույն ժամանակ նշելով. «Պետք չէ լինել նորաձևության գերին, բայց երբեք մի՛ մոռացեք, որ նորաձև լինելն ուրիշ արվեստ է»։

Կարծես կանայք ներխուժել են տղամարդկանց աշխարհ։ Դեռ 2 տարի առաջ կանանց նորաձևություն ներխուժեցին տղամարդու տաբատի մոդելով կանանց տաբատները (boyfriend)։ Հազիվ էինք ազատվել դրանցից, այս սեզոնին նորաձրևության տներից շատերը կրկին անդրադարձան զինվորական ոճին. այս անգամ ոչ թե զինվորական պրինտերով, այլ մոդելներով, մասամբ էլ՝ գույներով։

Շատ նորաձև են հոլիդեյ տաբատները։

Male style comfortable pants Fall 2015

Երկար՝ մինչև ծունկ հասնող և գոտկատեղը գոտիով կտրող բաճկոնները ևս թրենդային են։

Այս սեզոնին վերնաշապիկները ներկայացված են զոլերով և միագույն գործվածքներով։

Модные блузки и рубашки осень-зима 2015-2016

Շատ նորաձև են տակառի ֆորմայի և՛ շրջազգեստները, և՛ կիսաշրջազգեստները։

Skirts For 2015-2016 (1)

Պրինտները ներկայացված են միևնույն գործվածքի վրա մի քանի խմբերից բաղկացած դրվագներով։ Չնայած մի գործվածքի մեջ կան տարբեր դրվագներ՝ պահպանված են գույները։ Հաճախ կարելի է հանդիպել առաջին հայացքից փոքրիկի ձեռքով խզբզած մի պատկերով պրինտի։ Այս սեզոնին պրինտներում շատ ենք հանդիպում նաև մարդկային հարաբերություններ արտահայտող պատկերների։

Շատ նորաձև են «նասոկները»՝ շատ կարճ՝ հիմնականում զոլավոր, սակայն սա շատ վիճելի է, քանի որ այն եզակի դետալներից է, որ մեծամասնության հասակն ավելի կարճ է ցույց տալիս։

Կոշիկներից նորաձև են հաստ տակացուով տանկետկաները, մորթուց կարված բոկոտիկները, սուր ծայրով դասական կոշիկները, թավշյա կիսաճտքավոր կոշիկները։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել