Tert.am-ը գրում է.

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր լրագրողների հետ զրույցում պատմեց, թե ինչպես է ստացվող, որ ոստիկաններն իրեն փորձել են բերման ենթարկել։

«Խաղաղ ակցիայի ժամանակ, որտեղ հակաօրինական բան չի եղել, ոստիկանները սադրում էին և 10-12 հոգու բերման ենթարկեցին, որոնք հիմա գտնվում են ոստիկանությունում: Այդ ընթացքում ինձ կանգնած տեղից չորս հինգ ոստիկան ուղղակի ուժով բռնին տարան մեքենա: Ես այդ պահին բացարձակ որևէ խոսք չեմ ասել, որևէ դիմադրություն թույլ չեմ տվել, որովհետև զզացի ինչ հիմարություն են անում և թույլ տվեցի այդ հիմարությունը շարունակեն։Լ Ինձ բարձրացրեցին գցեցին մեքենա, որից հետո Օսիպյանը տեսավ, որ հիմարությունը հաջորդ աստիճանին է հասնում, սկսեցին ինձ համոզել, խնդրել որ ես իջնեմ մեքենայից»,– պատմեց պատգամավորը:

Արամ Մանուկյանը նշեց, որ երբ հրաժարվել է իջնել, սկսել են «բռնի ուժով» «քաշքշելով» հետ իջեցնել: Հարցին, թե գուցե չե՞ն ճանաչել իրեն, նա ասաց.«Ինչպես կարող էին ինձ չճանաչել»:

«Իմ հայտարարությունը դրա մասին էր, որ այնքան են լկտիացել, որ խաղաղ ցույցի ժամանակ արդեն համարձակվում են պատգամավորի բերման ենթարկել: Անհապաղ մենք պահանջում ենք ազատ արձակել բոլոր բերման ենթարկվածներին, բոլորին, եթե ոչ մենք բոլոր միջազգային կառույցներին, ՄԻՊ-ին, ում հնարավոր է կներկայացնենք այս իրավիճակը, որ բռնի ուժով նախագիծը անցկացնելու փորձ է»,– ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել