Հայաստանի Մ-17 հավաքականը ոչ-ոքի է խաղացել վերջին տուրումՔիչ առաջ Պորտուգալիայի Պամպիլյոսա քաղաքի Կառլոս Դուարտեի անվան Քաղաքային մարզադաշտում ավարտվեց Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2016 թ. առաջնության ընտրական 9-րդ խմբի երրորդ տուրի Հայաստան-Սան-Մարինո հանդիպումը: 29-րդ րոպեին Հովհաննես Հարությունյանն առաջ մղեց Հայաստանի հավաքականին՝ 1:0: 75-րդ րոպեին Մարկո Ֆրիսոնին վերականգնեց հաշվի հավասարակշռությունը: Հանդիպումն այդպես էլ ավարտվեց 1:1 հաշվով: Հայաստանի հավաքականը խմբում գրավեց երրորդ տեղը և դուրս մնաց հետագա պայքարից:

Հայաստանի Մ-17 հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով՝ 

12. Էրիկ Խուրշուդյան 3. Լևոն Ղարիբյան 4. Էրիկ Ղարիբյան  6. Նորայր Գրիգորյան 7. Վիգեն Կարապետյան 8. Կարեն Մելքոնյան 9. Ռաֆիկ Մելիքյան 11. Հովհաննես Հարությունյան 13. Սամվել Խուրշուդյան 14. Արման Ասիլյան 18. Արսեն Եղիազարյան

Պահեստայիններ՝

1. Ժորա Սաֆարյան 2. Պարգև Աբրահամյան 5. Արթուր Խաչատրյան  10. Աբրահամ Պորտուգալյան 15. Միհրան Պետրոսյան 16. Արմեն Նահապետյան 17. Վարդան Բաբախանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել