Չկա ավելի ապշեցուցիչ բան, քան ապագայի մասին երազող ու պատկերացնող մարդկանց տեսնելը։

«Ֆրանսիան 2000թ․-ին» շարքը դրա օրինակն է։ Գեղանկարիչ Ժան Մարկ Կոտեի և ֆրանսիացի այլ արվեստագետների կողմից 1899, 1900, 1901 և 1910 թվականներին արված նկարների այս շարքում հեղինակները փորձել են կանխատեսել, թե ինչ տեսք կունենա աշխարհը 2000թ․-ին։ Պատկերների առաջին շարքը տպագրվեց ու տեղադրվեց ծխախոտների ու սիգարների տուփերին՝ ներկայացվելով 1900թ․-ին Փարիզում տեղի ունեցած «Աշխարհի ցուցահանդեսին», որից հետո տպագրվեցին որպես բացիկներ։

Հետաքրքիր է, որ չնայած այս պատկերներից որոշները չափազանց ֆանտաստիկ են, ինչպես օրինակ մարդիկ, ովքեր ջրի տակ սպորտով են զբաղվում ընտելացրած ջրային կենդանիների հետ, այնուամենայնիվ, տիեզերագնացության մասին պատկերներ չկան։ Ինչևէ, մյուս մտապատկերները բավականին ճշգրիտ են մեր ժամանակաշրջանի համար, այդ թվում՝ գյուղատնտեսական մեքենաները, ուղղաթիռներն ու, ինչու չէ, տան մաքրության համար նախատեսված այս ռոբոտները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել