Երգիչ Մարտ Բաբայանի ձայնասկավառակի շնորհանդեսի լուսանկարների տարածումից հետո խոսակցություններ են շրջանառվում, որ երգիչն ու դերասանուհի Շուշաննա Թովմասյանը սիրավեպ ունեն։

Լուսանկարներից մեկում նրանք բավականին մտերմիկ գրկախառնված են, ինչը չի վրիպել երկրպագուների ուշադրությունից։ Նրանք նկատել են, որ Շուշաննան երեկոյի այլ հյուրերի հետ էլ է լուսանկարվել, սակայն միայն Մարտի հետ է այդքան մտերմիկ։

BlogNews-ը կապ հաստատեց Շուշաննայի հետ՝ թեմայի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար, սակայն վերջինս ասաց, որ չի կարող որևէ մեկնաբանություն տալ, քանի որ այս փուլում հարցազրույցներ չի տալիս։

Մարտ Բաբայանը ևս չցանկացավ մեկնաբանություն տալ այս թեմայի վերաբերյալ։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել