Պուտինի Խաչակրաց արշավանքն արագացնում է աշխարհաքաղաքական իրադարձությունների դինամիկան ու պլյուս-մինուսներ ունի կոնկրետ ՀՀ-ի համար: Պետք է մի կողմ դնել քաղաքական ռոմանտիզմն ու ինքնախաբեությամբ չզբաղվել: Օրինակ՝ ժամանակն է բարձրաձայն հասկանալու (ինչու բարձրաձայն, որ ժողովուրդն էլ իրազեկված լինի), որ ՀՀ նախագահի՝ «Արցախը Հայաստանի անբաժանելի մասն է» հայտարարությունն էլ կոնկրետ բնորոշում էր, թե ինչ է լինելու մոտ առաջիկայում: Սիրիայում ինչ կլինի, դա արդեն պարզ է, բայց զուգահեռ լինելու է նաև պատմական փոփոխություն Կովկասի մեր հատվածում: Պլյուսն այն է, որ Ղարաբաղը կհռչակվի ՀՀ մաս, ու Ռուսաստանն առաջիններից կլինի, որ կընդունի դա: Մինուսը, որ առանց որոշակի զիջումների դա չի կարող լինել, ու, այնուամենայնիվ, որոշ տարածքներ Հայաստանի իշխանությունները ստիպված են լինելու զիջել: Ողբերգականն այն է, որ այդպիսի բաներն առանց արյան չի լինում, իսկ մեզ՝ հայերիս համար յուրաքանչյուր զինվորի կորուստը, արյամբ ազատագրած յուրաքանչյուր թիզ հողի թեկուզ արյունով զիջումը մեծ ողբերգություն ու շռայլություն է: Բայց պուտինների համար դա սովորական՝ շախմատի ժամանակ «ժերտվա» տալու սովորական գործոն է, ոչ ավելին: 
Էլի իրատեսությունը չկորցնելով՝ պետք է խոստովանել, որ գլոբալ առումով Հայաստանը շահած է դուրս գալու, հաղթանակած, բայց մասնակի առումով ցավը, հայի ճակատագրով նախանշված ցավն էլ անտանելի է լինելու: Ահա այսպիսի զգացողություններ ունեցա Պուտինի հերթական կործանիչ արշավի մասին տեղական լուրերը նայելիս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել