Սուրթսեյ

Սուրթսեյը հրաբխային կղզի է Իսլանդիայի հարավային ափի մոտ: Այն հրաբխի ժայթքման արդյունք է, որը սկսվել է 1963թ.-ին և ավարտվել 1967թ.-ին: Այս կղզին փակ է այցելությունների համար՝ բնական էկոլոգիական վիճակը պահպանելու նպատակով: Արգելքն այնքան խիստ  է, որ նույնիսկ վերաբերում է գիտնականներին:

 

Եղանակի լեռը

Այս օբյեկտը գտնվում է ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգում: Այս վայրը համարվում է հիմնական պաշտպանիչ վայրերից մեկը ֆորսմաժորային իրավիճակներում՝ բարձրաստիճան պաշտոնյաների և զինվորականների համար:

 

Մետրո-2

Մետրո-2-ը գաղտնի ստորգետնյա մետրոպոլիտեն է, որը տեղակայված է հասարակական մետրոյին զուգահեռ: Այն կառուցված է եղել դեռ Իոսիֆ Ստալինի կառավարման տարիներին և ունեցել է D-6 ծածկանունը: Այն մինչև այժմ էլ օգտագործվում է ՌԴ-ի պաշտպանության նախարարության կողմից, չնայած դրա գոյության մասին տեղեկությունները ո՛չ հերքվում են, ո՛չ էլ հաստատվում:

 

Սենտինել

Բենգալյան ծոցի Անդամանյան կղզիներից մեկում դեռ ապրում են բնիկ սենտիլյացիներ: Բնակչության թիվը՝ 50-400։ Կղզեբնակները չեն շփվում արտաքին աշխարհի հետ և վերջին ցեղերից են, որոց ընդհանրապես չի հասել ժամանակակից հասարակությունը:
Կապ հաստատելու յուրաքանչյուր փորձ դիմավորվում է  քարերով  և նետերով: Իսկ 2006թ.-ին հունվարի 26-ին հայտնի դարձավ, որ երկու հնդիկ որսորդներ դաժանորեն սպանվել են, քանի որ նրանց նավակը հասել էր այդ կղզու ափերին:

 

Վատիկանի գաղտնի արխիվը

Վատիկանի գաղտնի արխիվն իրականում արդեն գաղտնազերծված է 1881թ.-ից ի վեր, երբ Լև XIII պապն այն բացեց միայն ընտրյալների համար: Այսօր այն ուսումնասիրվում է հազարավոր գիտնականների կողմից: Հաշվի առնելով, որ գրապահարանների երկարությունը հասնում է 83.5 կմ.-ի՝ մեզ սպասվում են բազմաթիվ աղմկահարույց փաստերի բացահայտումներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել