Դանա Գրիֆֆին և Արքելլ Գրեյվզը 17 տարի շարունակ փորձում էին երեխա ունենալ։ Ցավոք, Դանայի առաջին հղիությունը տևել էր 6 ամիս։ Հաջորդ 4 հղիությունները ևս ավարտվել էին վիժումով։ 

Կինը խոստովանում է, որ արդեն հրաժարվել էին ծնող դառնալու մտքից.

–Մեզ մոտ չի ստացվում։ Երևի թե չարժե այլևս փորձել։

Բայց հանկարծ օրերից մի օր նա իմանում է, որ 5 ամսական հղի է։

–Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ես ընկերների հետ սկսեցի զբաղվել սպորտով։ Նրանք բոլորը ազատվում էին ավելորդ քաշից, իսկ ես` ոչ,–պատմում է Դանան։

Դրանից մտահոգված՝ նա դիմում է բժշկի, որտեղ հայտնում են ուրախալի լուրը։ Եվ նա որոշեց ամուսնուն օրիգինալ կերպ հայտնել այդ մասին։ Նա ջեռոցի մեջ դրեց հացը, իսկ դրա կողքին` ուլտրաձայնային հետազոտության լուսանկարները։ Բանից անտեղյակ ամուսնուն նա խնդրեց նայել, թե ինչ վիճակում է ջեռոցի հացը։ Արքելլը միանգամից չհասկացավ, թե ինչ է կատարվում։ Բայց հաջորդ պահին նրա դեմքին ժպիտ հայտնվեց.

–Դու հղի՞ ես։

Երբ Դանան հայտնեց, որ արդեն հղիության հինգերորդ ամսում է, և որ տղա են ունենալու, Արքելլը չկարողացավ զսպել արցունքները։ Բնական է։ Չէ՞ որ նրանք այդ լուրին սպասել էին 17 տարի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել