Վերջին շրջանում շատ են շատացել «Վեցերորդ զգայարան» հաղորդումից բողոքներն ու մասնակիցների կողմից դժգոհությունները: Թինա Քեյի օրինակը դեռ թարմ էր, երբ   եկավ հաջորդ բողոքը:

Քիչ առաջ նայում էի Անժելա Սարգսյանի մասնակցությամբ «Չէին սպասում»  հաղորդումը, որի ընթացքում էլ Սուրենը Անժելային խորհուրդ տվեց ոչ մի դեպքում չմասնակցել այդ հաղորդմանը: Կարող եք դիտել ինքներդ հաղորդման 41:28 րպեից: Սուրենը պատմում է Անժելային, որ վերջերս իր մասնակցությամբ հաղորդումը մոնտաժել էին այնպես, որ սկանդալային թողարկում ստացվի, երբ իրականում ոչ մի սկանդալ էլ չի եղել: Ըստ Սուրենի հաղորդման մեջ «ոչ մի մագիա էլ չկա, ֆեյսբուքյան իր էջին հետևող ընկերներն իր մասին ավելի շատ բան գիտեն, քան հաղորդման էքստրասենսները...»:

Սա իհարկե մտածելու տեղիք է տալիս, քանի որ «Վեցերորդ զգայարանը» համարվում է աամենառեյտինգային հաղորդումներից մեկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել