Մարիո Բոսկո անունով բրուկլինցի փոքրամարմին նիհար տղան սովոր էր դպրոցում մշտապես ծաղրի առարկա դառնալ. նրան հրում էին սանդուղքներից, նետում աղբամանը: Սակայն տղան, ով տառապում էր հազվագյուտ խանգարմամբ, որը խանգարում էր նրա աճին, հրաժարվում էր իրեն չարչարողներին թույլ տալ խանգարել իրեն: Նա գրկաբաց ընդունեց իր տարբերությունն ու այն օգտագործեց որպես շոուբիզային կարիերա սկսելու հնարավորություն:

I’m a 42-year-old man trapped in the body of a 14-year-old boy — and I love it

Այժմ արդեն 42-ամյա Բոսկոն, ով 14 տարեկան տղայի մարմին ունի, հեղինակել է «Անհույսից Հոլիվուդ. Մարիո Բոսկոյի պատմությունը» հուշագիրը, որը ժամանակագրում է պանհիպոպիտուիտարիզմով տառապելու իր անցած ողջ ճանապարհը:

Ծննդաբերության ժամանակ հիպոֆիզի վնասման արդյունքում ձեռք բերած հիվանդությունը հնարավորություն է տվել նրան ֆիլմերում ու հեռուստատեսությամբ երեխաների ու երիտասարդների դեր խաղալ անվերջ:

Ես իմ խանգարումն օրհնություն եմ համարում: Այն բազմաթիվ դռներ է բացել իմ առջև:

Ես բազմաթիվ հրաշալի փորձառություններ եմ ունեցել ու բազմաթիվ հայտնի մարդկանց եմ ճանաչում: Այս ամենը չէր լինի, եթե իմ արտաքինն ու ձայնն այսքան տարբեր չլինեին:

1973թ.ին իր ծնունդից մինչև 14 տարեկան հասակը նա չէր աճում ու չէր սնվում: Մինչև 14 տարեկանը նրան ներարկումներ էին անում ու կերակրում խողովակների միջոցով, և նա դարձել էր բժիշկ ուսանողների ուսումնասիրության առարկան:

Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո նա հաճախ էր «NBC» ստուդայում հայտնվում՝ «The Cosby Show» շոուի նկարահանումներին, որտեղ Բիլ Քոսբին նրան իր հովանու տակ առավ ու աշխատանքի ընդունեց երկրորդական դերեր խաղալու համար: Շուտով նա առաջնային դեր խաղալու հնարավորություն ստացավ ու 1999թ.ին մեկնեց Լոս Անջելես:

 

Բժիշկները նրան խորհուրդ տվեցին տեստոստերոն պարունակող աճի հորմոններ ընդունել սեռական հասունություն ձեռք բերելու համար, սակայն քանի որ նա երեխաների դերեր էր խաղում, որոշեց հրաժարվել դրանից:

Այն ժամանակ իմ շոուբիզնեսային կարիերան նոր էր զարգանում. ես գովազդային հոլովակներում ու ֆիլմերում էի նկարահանվում: Ես մտածում էի. «Գիտեք, կյանքս այնքան էլ վատ չէ, և ես մի բան ունեմ, որից կարող եմ կառչել»:

Ես հրաժարվեցի հորմոններից, որրովհետև գիտեի, որ դա կփոխեր ինձ: Ես չէի ցանկանում 147 սմ հասակով տղամարդ լինել:

Ես ամենևին ափսոսանքներ չունեմ իմ կյանքում: Ես արթնանում եմ ամեն օր, նայում հայելուն ու ինձ դուր է գալիս այն, ինչ տեսնում եմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել