Պատմության ամենատարբեր ժամանակաշրջաններում, աշխարհի տարբեր մայրցամաքներին հայերը նվաճում ու գրավում էին աշխարհը: Ահա հայ գյուտարարների կողմից արված մի քանի հայտնագործություն, որոնք փոխել են աշխարհը:

 1  Հովհաննես Ադամյան: Ինժեներ-էլեկտրիկ, գունավոր հեռուստատեսության ու ռադիոֆոտոտելեգրաֆիայի հայտնագործողներից մեկը (1924-1925թթ), ավելի քան 20 գյուտերի հեղինակ:

 2  Ալեքս Մանուկյան: Ամերիկացի բիզնեսմեն, տեխնոլոգ, բարեգործ, Հայկական ընդհանուր բարեգործական միության նախագահ: 1954թ.ին հայտագործեց ջրի միալծակ ծորակը:

 3  Քրիստոֆեր Տեր-Սերոբյան: Հայտնագործել է ամերիկյան դոլարի կանաչ գույնը, որը հնարավոր չէ կեղծել (1854թ.):

 4  Արտեմ (Անուշավան) Միկոյան: Աշխարհահռչակ ավիակոնստրուկտոր, ինժիներատեխնիկական ծառայության գեներալ-գնդապետ, Միգ-1, Միգ-3 ռազմական ինքնաթիռների գյուտարար, Միգ-19 գերձայնային կործանիչի, Միգ-21-ի, Միգ 23-ի հեղինակը (1940-1942թթ.):

 5  Արտաշես Այկանյան: Գիտնական, ճկուն ձողիկների հեղինակ, գդալ-ձողիկների, մեքենաների ապակիների կապույտ արևապաշտպան շերտի, սննդամթերքի պահպանման համար նախատեսված պլաստիկ տարրաների, Կոկա-կոլայի պլաստիկ շշերի արտադրության մեքենաների հեղինակ:

 6  Ռոզա և Սարքիս Կոլոմբոսյան: ԱՄՆ-ում յոգուրտի առաջին արտադրամասի հիմնադիրներները (1929թ.):

 7  Անդրանիկ Իոսիֆյան: Սովետական Միության մեծագույն գիտնականներից մեկն էլեկտրատեխնիկայի ոլորտում, էլեկտրոմեխանիկայի սովետական դպրոցի հիմնադիրը, հրթիռակառուցման և տիեզերագնացության հիմնադիրներից մեկը: «Մետեոր» առաջին եղանակային արբանյակի գյուտարարը (1966թ.):

 8  Էդ Իսկենդերյան: Մրցավազքի մեքենայի հիդրավլիկ լիսեռի հեղինակ:

 9  Գաբրիել Ղազանչյան: Հայտնագործել է մազերը չորացնելու սարքը (1908թ.), որը ծառայել է որպես ժամանակակից ֆենի նախատիպ:

 10  Բագրատ Հովհաննիսյան: Աստղագիտական գործիքների ստեղծող: Նա համարվում է ժամանակի ամենախոշոր աստղադիտակի՝ ԲՏԱ-ի (Մոլորակի Աչք) հեղինակը մինչև 1993թ.: Նա նաև հանդիսանում է մի շարք նոր օրիգինալ աստղագիտական գործիքների հեղինակ: Հովհաննիսյանի անունով է անվանվել «2450 Ioannisiani» մոլորակը:

 11  Ավետիս Զիլճյան: 1929թ.ին Զիլճյանը հիմնեց ԱՄՆ-ում ծնծղաների առաջին գործարանը «Zildjian Cymbal Co»: Նրա նոր հայտնագործություններից են «Paper Thin Crash», «Ride», «Splash», «HiHat», «Sizzle» ծնծղաները: Ավետիսը Կոնստանդնուպոլսի հայ ալքիմիկոսի ընտանիքից է սերում, ով ստեղծել թր երաժշտական գործիքի ստեղծման համար այնպիսի խառնուրդ, որը յուրահատուկ հնչողություն էր ապահովում դրանց համար և որն օգտագործվում էր արքայական տոնակատարությունների ժամանակ և Օսմանյան կայսրությունում:

 12  Օսկար Բենկեր (Ասատուր Սարաֆյան): Մեքենայի «ավտոմատ փոխանցման տուփի հայրը», անասեղ ներարկիչի հեղինակ, վառելիքի պոմպերի, մեքենայի վառելիքի չափիչի հեղինակ, Սիկորսկու ուղղաթիռների կառավարման հիմնական էլեմենտների հեղինալ (60-ական թթ.):

 13  Ռուբեն Էկսերջյան: հայտնագործել է զենիթային թնդանոթները, որոնք օգտագործում էին ԱՄՆ-ի ռազմական ուժերը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել