Ալբերտ էյնշտեյնը գայթակղել ու գողացել էր իր առաջին կնոջ՝ Միլևա Մարիչի սիրտն իր ընտանիքին կամքին հակառակ։ Նրանք փոթորկալից, սակայն հարուստ ինտելեկտուալ հարաբերություններ ունեին, որն արտացոլվում էր նրանց նամակներում, որոնք ժառանգություն են մնացել սերունդներին և որոնք հրատարակվել են «Ալբերտ Էյնշտեյն. Միլևա Մարիչ. Սիրային նամակներ» գրքում։  Էյնշտեյնի և Մարիչի սիրային նամակները նաև ոգեշնչանքի աղբյուր են դարձել կարճամետրաժ «Իմ փոքրիկ կախարդուհի» ֆիմի ստեղծման համար։

Որոշ պատմաբաններ նույնիսկ ենթադրում են, որ Մարիչը, ով նույնպես ֆիզիկա էր ուսումնասիրում, իր ներդրումն է ունեցել Էյնշտեյնի սկզբնական աշխատանքներում։

Նամակները, որոնք գրվել են 1897 և 1903թթ․ին ու հայտնաբերվել միայն 1987թ․ին բացահայտում են Մարիչի ու Էնշտեյնի ամուսնության հարստությունը, որը մինչ այդ անհայտ էր։ Ինչևէ, ժամանակի ընթացքում Էյնշտեյինի ու Միլևայի հարաբերությունները վատացան, ու նրանք փորձեցին հանուն երեխաների պահպանել իրենց հարաբերությունները։  Էյնշտեյնը «պայմանների» ցանկ էր գրել, որոնց իր կինը պետք է հետևեր։ Պայմանների այս ցանկը կարելի է գտնել Վալտեր Իսահակսոնի կենսագրական «Էյնշտեյն. Նրա կյանքն ու տիեզերքը» գրքում։

Պայմաններ

Ա. Դու պետք է հետևես, որ

  1. իմ հագուստն ու սպիտակեղենը մաքուր դասավորված լինեն
  2. օրեկան երեք անգամ իմ սենյակում կանոնավոր ստանամ իմ սնունդը
  3. իմ ննջսենյակն ու աշխատասենյակը մաքուր լինեն, և հատկապես իմ սեղանը ինձնից բացի ոչ-ոք չօգտագործի

Բ. Դու կհրաժարվես ինձ հետ ունեցած բոլոր անձնական հարաբերություններից, եթե դրանք չափազանց անհրաժեշտ չեն սոցիալական նպատակներով։ Մասնավորապես դու կհրաժարվես, որ

  1. ես տանը նստեմ քեզ հետ
  2. քեզ հետ զբոսանքի կամ ճամփորդության գնամ

Գ. Դու պետք է հնազանդվես ինձ հետ կապված հետևյալ կետերին.

  1. դու ինձնից որևէ տեսակի մտերմություն չես սպասի, և չես հանդիմանի որևէ կերպ
  2. դու կդադարես խոսել ինձ հետ, երբ ես պահանջեմ
  3. դու դուրս կգաս իմ ննջասենյակից, կամ աշխատասենյակից առանց առարկելու, երբ ես պահանջեմ

Դ. Դու չես փորձի նվաստացնել ինձ երեխաների աչքի առաջ ո՛չ բառերով, ո՛չ վարքով։

Չնայած Էյնշտեյնը փորձում էր պահպանել ամուսնությունը, սակայն երբ նրանք ի վերջո բաժանվեցին, նա երկար չտառապեց Միլևային կորցնելու համար։ Մանջիթ Կումարը «Քվանտ. Էյնշտեյն Բոր և իրականության էության մասին մեծ բանավեճը» գրքում գրում է, որ չնայած

Միլևան համաձայնվել էր Էյնշտեյնի պահանջներին, այնուամենայնիվ դա երկար տևել չէր կարող։ Հուլիսի վերջին՝ Բեռլինում ընդամենը երեք ամիս անցկացնելուց հետո, Միլևան ու տղաները վերադարձան Ցյուրիխ։ Կայարանում ձեռքով հրաժեշտ տալիս Էյնշտեյնն արտասվում էր ,  եթե ոչ Միլևայի ու միասին ապրածի հիշողությունների համար, ապա իր հեռացող որդիների համար։  Սակայն ընդամենը շաբաթներ անց նա ուրախությամբ վայելում էր միայնակ ապրելը «իմ մեծ բնակարանում անպակաս հանգստության մեջ»

Էնշտեյնը գնահատում էր միայնությունը։ Մեկ այլ նշան, որ վկայում է, անձնական հարաբերություններում դժվարություններ ունենալը։ Չնայած նա ի վերջո սիրահարվեց իր զարմուհի Էլիզային ու վերջնականապես ամուսնալուծվեց Մա8իչիվ՝ 1919թ․ին կրկին ամուսնանալով, այդ ամուսնությունը նույնպես անհանգիստ էր։ Էլզան մահացավ 1936թ․ին՝ զույգի ԱՄՆ տեղափեխվելուց հետո կարճ ժամանակ անց։ Նրա մահվանից կարճ ժամանակ հետո Էյնշտեյնը գրեց.

Ես չափազանց լավ եմ հարմարվել այստեղի կյանքին։ Ես ապրում եմ ինչպես արջն իր որջում... Արջի այս վիճակն ավելի սրվեց իմ զուգընկերոջ մահվանից հետո, ով ավելի լավ էր մյուսների հետ, քան ես։

Էյնշտեյնի անձնական ձախողումները կարող են առանց հավելյալ մեկնաբանությունների մնալ։ Ինչևէ, հենց այս անձնական անկայունությունը, թուլություններն ու դատարկությունը, նույնիսկ դժվար պահերն են, որ հայտնի մարդկանց կյանքերն այդքան գերող ու հետաքրքիր են դարձնում, երբեմն էլ խառը։ Ինչպես Էյնշտեյնի կյանքն ուսումնասիրող պրոֆեսոր Ջոն Ստաչելն է ասում.

Էյնշտեյնից չափազանցված կուռք են ստացել։ Նա կուռք չէ, նա մարդ է և դա շատ ավելի հետաքրքիր է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել