Ինձ նենցա բացում, որ էս 1in.am-ի տեղադրած գրեթե բոլոր նյութերը ենթարկվում են "սրամիտ" մեկնաբանությունների մրցակցության.... գրեթե բոլոր նյութերի տակ կգտնեք մոտավորապես հետևյալ ցինիկ մեկնաբանություններ` "լուրջ եք ասում, մենք էլ նստած էս լուրին էինք սպասում", կամ էլ եթե սրամտությունը չի բավարարում, բավարարվում են հետևյալով` "իբր էս ինչ նորություն էր, որ տեղադրում եք".... ու նման մեկնաբանություններ արվում են անխտիր բոլոր բնագավառների նորությունների տակ..... նման տրամադրություններից հետևումա, որ մեր հասրակությանը միայն պետքա տեղեկացնել թե Անժելա Սարգսյանի նկարները էլ որտեղ են տեղադրվել, թե Ժիրինովսկին Պուգաչյովային ինչա ասել, կամ էլ հայտնի կամ ոչ այնքան "աստղերի" ողբերգությունների մասին, որից հետո համազգային սուգ կսկսվի......

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել