Մենք բոլորս էլ խմում ենք զովացուցիչ ըմպելիքներ, երբեմն նաև Կոկա-Կոլա: Կոկա-Կոլայի վնասակար հատկությունների մասին լսել ենք բոլորս, սակայն շատերն են այն չարաշահում: Նիկարագուացի դիզայներ Fabio Pantoja-ն կախում ունի Կոկա-Կոլայից: Եվ այդ խնդիրը լուծելու համար նա որոշեց Կոկա-Կոլայի լոգոն ներկայացնել նորովի՝ շեշտելով բոլոր այն օրգանները, որոնց վրա բացասական ազդեցություն ունի ըմպելիքը:

«Սա դժգոհության արտահայտում է ոչ միայն Կոկա-Կոլայի նկատմամբ, այլև հենց ինքս իմ հանդեպ. այս լոգոյի ստեղծումից հետո ես դադարեցի խմել այդ թույնը: Նույնն էլ ձեզ եմ ցանկանում»,- իր էջում գրել է Ֆաբիոն:

Կոկո-Կոլան ազդում է հետևյալ օրգանների վրա.

C – ուղեղ, աչքեր

O – լյարդ

C – ստամոքս

A – հաստ աղիք

– միզապարկ

C – մաշկ, բարակ աղիք, նյարդային համակարգ

O – երիկամ

L – ոսկորներ, ենթաստամոքսային գեղձ

A – սիրտ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել