1. Չի դավաճանում նա, ով հասկանում է, թե ինչքան ցավ է պատճառում դա:

2. Երեխաները ինձ երբեք չեն դավաճանել, չեն խաբել և չեն քցել, իսկ չափահասները միշտ դավաճանել են և քցել են ամբողջ աշխարհը:

3. Ես սիրում եմ կենդանիներին: Նրանք չեն քննադատում քեզ, չեն բամբասում: Նրանք ուղղակի ցանկանում են լինել քո ընկերը և չեն թաքցնում իրենց մտադրությունները:

4. Մի քննադատեք մարդուն, եթե անձամբ չխոսեք նրա հետ, քանի որ դուք ինչ լսում եք, այդ ամենը ուղղակի խոսակցություններ են:

5. Վերջիվերջո, շատ կարևոր է լինել ազնիվ ձեր և ձեր սիրելի մարդկանց հանդեպ:

6. Սովորելու ամենալավ միջոցը վարպետի աշխատանքին նայելն է:

7. Երբ հազարավոր երկրպագուներ ողջունում են քեզ` խոստովանելով իրենց սերը, այդ ժամանակ քո ներսում ինչ-որ բան կծկվում է միայնությունից:

8. Մարդկանցով լի տանը ամենից հեշտ է քեզ միայնակ զգալ:

9. Եթե միայն մտածեք, թե քանի տարեկան կլինեիք, եթե չիմանայիք ձեր ստույգ տարիքը:

10. Ես միշտ ուզեցել եմ ստեղծել երաժշտություն, որը կազդի և կոգեշնչի գալիք սերունդներին: Բայց իրոք, ո՞ւմ է հետաքրքիր մահկանացու լինելը:

11. Ես բոլորի նման եմ: Եթե մատս կտրեմ, նույնպես արյուն կգա:

12. Հաջողությունը նախանձ է առաջացնում: Ցավալի է, երբ քեզ չեն հասկանում: Եվ անկախ նրանից, թե ինչքան ես փորձում արժանանալ ըմբռնման, միևնույն է կգտնվեն մարդիկ, որոնք քեզ կքննադատեն:

13. Իմ սրտում, իմ հոգում ես Պիտեր Պենն եմ:

14. Ամենակարևորըոչ թե լավ ժամանակներին սպասելն է, այլ հավատալ դրանց գալուն:

15. Խիզախությունը ամենից շատ է պետք անկեղծության համար:

16. Եթե մեծամասնությունը ինչ-որ բան սխալ է համարում, անպայման չի, որ դա այդպես լինի:

17. Եղիր ուժեղ և ինքնավստահ, և ոչ ոք քեզ ցավ չի պատճառի: Ամենաուժեղ ցավը մարդ ինքն իրեն է պատճառում. այնպես որ պաշտպանվեք:

18. Ես չեմ կրկնօրինակում լուսնի քայլվածքը, այլ նա է կրկնօրինակում իմը:

19. Մարդկանց թվում է, թե նրանք ինձ գիտեն: Իսկ ինձ թվում է, որ նրանք սխալվում են:

20. Անկեղծության համար նախ և առաջ քաջություն է պետք ունենալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել