Tert.am-ը գրում է.

Սիրիայի կառավարությունը չի կարողանա ընտրություններ կամ սահմանադրական բարեփոխումներ իրականացնել, քանի դեռ երկիրը չի հաղթել ահաբեկչությանը: ТАСС-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալեմը` ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում:

«Սիրիան չի կարողանա որևէ ժողովրդավարական քաղաքական միջոցառումներ ձեռնարկել` կապված ընտրությունների անցկացման և Սահմանադրության հետ, քանի դեռ ահաբեկչությունը շարունակում է հարվածներ հասցնել մեր երկրին և սպառնալ անմեղ բնակիչներին», - ասել է նախարարը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՄԱԿ-ը դադարեցրել է հումանիտար օգնությունը Սիրիային՝ որոշ շրջաններում ռազմական գործողությունների ակտիվացման պատճառով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել