Porsche-ն հերքում է Փոլ Ուոքերի մահվան մեջ իր մեղքըSlaq.am-ը գրում է.

Porsche ընկերությունը հերքում է «Ֆորսաժ» ֆիլմի աստղ Փոլ Ուոքերի մահվան մեջ իր մեղքը։ Գերմանացի ավտոարտադրողը պաշտոնապես արձագանքել է դերասանի 17-ամյա դստեր՝ Միդոու Ռեյնի հայցին, գրում է korrespondent.net-ը։

«Մենք միշտ ցավում ենք, երբ ինչ-որ մեկը վթարի է ենթարկվում մեր ընկերության ավտոմեքենաներով, բայց տվյալ դեպքում ողբերգական միջադեպը տեղի է ունեցել արագությունը գերազանցելու հետևանքով»,- հայտարարել են ընկերության ներկայացուցիչները։

Բացի այդ, նրանք ընդգծել են, որ ոստիկանության աշխատակիցները և փորձագետներն արդեն անհրաժեշտ հետաքննությունն են անցկացրել։

Սեպտեմբերի 29-ին Փոլ Ուոքերի դուստրը դատի է տվել Porsche ավտոարտադրողին։ Նրա կարծիքով՝ նրա հոր մասնակցությամբ ավտովթարը տեղի է ունեցել 2005 թվականի Porsche Carrera GT մոդելի թերությունների պատճառով։

Փոլ Ուոքերը մահացել է 2013 թվականի նոյեմբերին ավտովթարի հետևանքով: Քննությունը պարզել է, որ միջադեպի պատճառն արագության գերազանցումն է եղել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել