Օրեր առաջ տեղի ունեցավ երգչուհի Գաբի Գալոյանի «Մեղավոր ես» երգի պրեմիերան: Շատերը հավանեցին երգը, գնահատեցին երգչուհու պարային տվյալները, բայց անտարբեր չանցան այն հանգամանքի կողքով, որ նրա և Լիլիթ Հովհաննիսյանի «Էլի Լիլիթ» տեսահոլովակները շատ նման են: Մասնավորապես՝ խոսում էին պարային շարժումների և հագուստի ընդհանրության մասին: BlogNews.am-ն այդ նմանությունների վերաբերյալ զրուցել է Գաբի Գալոյանի հետ։
«Գիտակցված ոչ մի քայլ չի արվել, որ ինչ-որ նմանություն արվի, գուցե մարդիկ նմանացրել են հագուստի գույնը կամ ինչ-որ պարային դրվագներ, բայց պարը բեմադրել է Վիկա Մարտիրոսյանը, ով ունի իր «մեխը», նա քսան տարվա պարող է, իրավունք ունի իր նշաններն օգտագործել ցանկացած պարի մեջ, դա նրա ստեղծածն է»,-մեկնաբանեց Գաբին։
«Ես չեմ կարող հակառակվել ամբոխին և ասել, որ նման չէ, եթե մտածում են, որ տեսահոլովակները նման են, գուցե այդպես է: Հաջորդ աշխատանքս այնպես կանեմ, որ նման չլինի որևէ տեսահոլովակի, և որ ոչ մեկ առիթ չունենա խոսել այս թեմայով»,-ավելացրեց նա:
Խոսելով հետագա պլանների մասին՝ Գաբին ասաց, որ պատրաստվում է իր հաջորդ աշխատանքին:
Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի