Նորաձևության տներն արդեն ներկայացնում են աշուն-ձմեռ նոր հավաքածուները։ BlogNews-ը վերսկսում է սեզոնի թրենդների և հակաթրենդների շարքը։ Ոճաբան Արայիկ Գաբաջյանի հետ զրուցել ենք այս աշնան թրենդային և հակաթրենդային գույների մասին։

Ինչ խոսք, որևէ գույն ընտրելիս նախ պետք է հաշվի առնել, որ այն սազի քեզ, սակայն նորաձևության մասին մոռանալ էլ պետք չէ։ Արայիկը նշեց, որ 2015-2016 թվականների թրենդային գույներն են սառը մոխրագույնից մինչև բաց մանուշակագույնը, սուրճի բոլոր երանգները։ «Սրանց հետ համադրելի են ծովի խորը կապույտը, սառը կորալը, խամրած կանաչի բոլոր երանգները»,- նշեց նա ու հավելեց, որ շատ նորաձև է նաև թանաքագույնը։

Դասական համարվող սևը, սպիտակը և կարմիրը շարունակում են մնալ նորաձևության մեջ։ «Այս անգամ նորաձև է չինական կարմիրը, որն իր մեջ ունի կորալի, կարմիրի և նարնջագույնի հավասարաչափ երանգները»,- նկատեց ոճաբանը։

Արայիկի փոխանցմամբ՝ այս սեզոնի հակաթրենդային գույներն են՝ դեղինը, նարնջագույնը, խոտի կանաչը, ոսկեգույնը։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել