ՀՀ ԱԺ նախագահ

Երկու տասնամյակ առաջ միջազգայնորեն ընդունված այս օրը մեկ անգամ եւս մեզ հուշում է, ավելին՝ պարտադրում է անել ամեն ինչ, որ հաշմանդամություն ունեցողները ունենան հավասար հնարավորություններ եւ իրավունքներ եւ ինտեգրվեն հասարակությանը որպես լիարժեք անդամներ: Այս առումով հաշմանդամները մեր առանձնահատուկ ուշադրության ու հոգատար վերաբերմունքի կարիքն ունեն:
Պետության սոցիալական քաղաքականության առաջնահերթություններից է ստեղծել այնպիսի պայմաններ, որ նրանք առավելագույնս կարողանան իրացնել իրենց ֆիզիկական ու հոգեւոր հնարավորությունները, իրավունքները, ակտիվ մասնակցություն ունենան երկրի քաղաքական եւ տնտեսական կյանքում:

Հաշմանդամների խնդիրները Խորհրդարանի եւ անձամբ իմ ուշադրության կենտրոնում են: Ազգային ժողովը՝ որպես հասարակության բոլոր անդամների կողմից ընտրված օրենսդիր մարմին, պետք է անի առավելագույնը, որ սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց համար իսկապես մատչելի միջավայր ու հավասար հնարավորություններ ստեղծվեն թե՛ Խորհրդարանում, թե՛ նրանից դուրս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել