Եվ չնայած 21-րդ դարը տեխնոլոգիաների դար է, դեռ կան մարդիկ, ովքեր սիրում են ամեն ինչ իրենց իսկ ձեռքերով պատրաստել: Այս օրինակը դրա ամենավառ ապացույցն է:

Մեր օրերում մարդիկ օգտագործում են GPS և հեռախոսի մեջ եղած քարտեզներ` թղթե քարտեզների և, առավել ևս, գլոբուսների փոխարեն: Սակայն «Bellerby & Co» ընկերությունն այն եզակիներից է, որ դեռևս գլոբուս է արտադրում: Ընկերությունը գործում է 2008 թվականից և գտնվում է Լոնդոնում, Անգլիա:

Յուրաքանչյուր նոր թիմի անդամներից պահանջվում է համբերություն, ճկունություն և 6 ամիսների պրակտիկ աշխատանք՝ 1 գլոբուս պատրաստելու համար:

Այս ամենը շատ բարդ աշխատանք է պահանջում. աշխարհագրական դիրքը չխախտելուց բացի՝ պետք է ճիշտ գույներ ընտրել: Ամեն ինչ պետք է իդեալական լինի: Պետք է պահպանել նաև Պի թիվը. եթե սխալվես հաշվարկների մեջ, ամբողջ աշխատանքդ ջուրը կգնա:

Նկարում պատկերված է Bellerby & Co ընկերության կողմից պատրաստված ամենամեծ՝ Churchill  (127 սմ) և ամենափոքր՝ Mini Desk (23 սմ) գլոբուսները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել