...իմ կոլեգաներից շատերի համար Տոնական համերգներն իրենց աշխատանքով գումար վաստակելու հազվագյուտ միջոցներից է, ինչպես նաև իրենց հանդիսատեսին հաճելի պահեր պարգևելու հնարավորություն, և ինձ դուր չի գալիս ծայրահեղությունը, երբ մենք մեղադրում ենք այս կամ այն մարդուն իր ընտրության համար։ Ես լրագրողի հարցին պատասխանել եմ անկեղծ, սակայն չեմ ուզում, որ իմ խոսքը սխալ կերպով շահարկելով՝ սկսեն գանահարել այն արտիստին, ով իր մասնագիտական ծառայությունն է մատուցում իր հանդիսատեսին Քաղաքի տոնի առթիվ։ Իմ ասածն առավել լայնամասշտաբ էր, ընդգրկուն։ Մենք իսկապես ուշացել ենք, այն առումով, որ ֆորսմաժորային իրավիճակում նոր սկսել ենք մտածել, թե ինչ անել։ Եվ ես իրոք կուզենայի, որ բյուջետային հատկացումների զգալի մասը գնար սահմանի ամրապնդմանը, տուժածներին ու տեխնիկական վերազինմանը։ Բայց այս տիպի կարծիք-ցանկությունը շահարկելն ու քաղաքացի-արտիստ կոնֆլիկտային անջրպետ ստեղծելը մի քանի «քլիքի» կամ «սենսացիայի» համար կրկին անբարո է. մանավանդ այս օրերի սահմանային անհանգստությունը շահարկելով։
Տոնը մեր մեջ, թե մեզնից դուրս միշտ կա. այն հնարավոր չի խլել։ Այ դրսևորման, ֆորմայի ընկալումը կարող է լինել տարբեր. ու դա ո՛չ ինչ-որ մեկին «թաղելու», ո՛չ էլ մյուսին «բարձրացնելու» թեմա չի կարող լինել։ 
Սահմանամերձ գոտու և Հայաստանի Խաղաղությունը լայն առումով ու առաջին հերթին ներսից պետք է լինի. մենք միշտ պարտվել ենք Ներքին թշնամուն. այսքանը։ 
Հ.Գ. Մեկին մյուսի դեմ լարելով իսպառ սպանում եք Խոսքի «ազատությունը». շատերը պարզապես վախենում են իրենց կարծիքը հայտնելուց՝ ի սկզբանե սարսափելով «հասարակական մամլիչից»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել