«Տարեց» բառն առավել ասոցացնում եմ ճերմակ մազերի և անսահման մեծ հարգանքի հետ: Երանի նրանց, ովքեր ունեն կենդանի տատիկ և պապիկ... Երբ քայլում եմ փողոցում և պատահաբար հանդիպում տատիկների ու պապիկների, տարօրինակ զգացումով եմ համակվում:
Անսահման ցավագին կերպով կարոտում եմ մանկությունս, որը նման է շատ գրքի հոտի, որովհետև անընդհատ առակներ էր ընթերցում պապս ինձ համար: Նման է անսասան հպարտության, քանի որ տատիկս անդադար խրատում էր, որ սյունյաց ոգին մշտապես պահել է պետք... 
Երանի մարդկանց, ովքեր ունեն դեռ նման հնարավորություն՝ գնալու տուն և ամուր փաթաթվելու նրանց: Գնահատեք տարեցներին, որովհետև նրանց կորստով առավել եք գիտակցում ձեր հասուն լինելը և խնդիրներին բախվելու դժվարությունը: Գնահատեք մեծահասակներին, որովհետև նրանց շնորհիվ ունենք մեր ծնողներին: Այսօր Տարեցների միջազգային օրն է, ՇՆՈՐՀԱՎՈՐ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել