Մեզանից ամեն մեկի մոտ աշունն առաջացնում է տարբեր զգացողություններ: Ինչ-որ մեկը տարվա այս եղանակը դիմավորում է ուրախությամբ, ոմանց ինչ-որ ներքին հուսախաբություն է պատում, ոմանց մոտ աշունը առաջացնում է դեպրեսիա, որն ավելի է խորանում, երբ ցրտում է, անձրև է գալիս, կամ ամպամած եղանակ է: Աշնանը դրսում սովորականից շուտ է մթնում, և մենք յուրահատուկ ձևով արդեն սկսում ենք զգալ արևի լույսի կարիքը: Առավոտները սկսում ենք դժվար արթնանալ, քանի որ դրսում դեռ մութ է լինում: Այդպիսի եղանակային պայմաններն առավել շատ իրենց ազդեցություն են ունենում ներշնչվող մարդկանց վրա:

Եթե Դուք այնպիսի մարդկանց թվին եք պատկանում, ում մոտ աշունը առաջացնում է դեպրեսիա, հիշեք, որ Դուք ինքնուրույն կարող եք հաղթահարել այն, և որպեսզի Ձեզ հեշտ լինի պայքարել, հաղթահարել վատ տրամադրությունը, առաջարկում ենք օգտվել հետևյալ խորհուրդներից.

  • Եթե մոտ ժամանակ արձակուրդ չեք կարող վերցնել, բայց սիրում եք ճանապարհորդել, սկսեք պլանավորել Ձեր ձմեռային կամ գարնանային արձակուրդը (որոշեք, թե որ երկիր կուզեիք գնալ, ուսումնասիրեք, թե ինչ հետաքրքիր սովորույթներ և մշակույթ ունի այդ երկրի ժողովուրդը): Հանգստյան օրերին գնացեք արշավների կամ Ձեր հարազտների հետ կազմակերպեք տարբեր էքսկուրիսաներ:
  • Եթե հնարավորություն ունեք գնումներ կատարեք, այն միշտ բարձրացնում է տրամադրությունը և ուրախության զգացում է առաջացնում: Գնեք Ձեզ համար նոր իրեր. նշանկություն չունի նոր իրի արժեքը կամ չափերը, քանի որ կարևորը դրա՝ Ձեզ համար նորույթ լինելն է, որը նույնպես բարձրացնում է տրամադրությունը:
  • Փոխեք Ձեր կերպարը, նոր սանրվածք կամ մազերի գույնի փոփոխություն: Կարող եք զբաղվել նաև Ձեր հագուստի ոճային փոփոխությամբ: Ձեր նոր կերպարը նույնպես կլիցքավորի դրական էներգիայով:
  • Անպայման լավ լուսավորեք այն վայրը, որտեղ դուք աշխատում եք: Ուժեղ լուսավորությունը խթանում է լավ աշխատանքին և լավ տրամադրությանը:
  • Զբաղվեք նոր բանով (պարով, լողով, շեյպինգով և այլն): Սպորտը օգնում է ոչ միայն պահպանել և ձեռք բերել լավ կազմվածք, այլև լիցքավորում է Ձեզ դրական էներգիայով:  
  • Հաճախ հանդիպեք բարեկամների հետ, տանից դուրս եկեք, խնջույքների մասնակցեք: Եթե աշխատում եք կամ սովորում, ապա հետո միանգամից տուն մի շտապեք, այլ զբոսնեք Ձեզ հաճելի մարդկանց հետ կամ հաճախեք Ձեր սիրելի և նախընտրած վայրերը: Մի խոսքով, ամեն կերպ խուսափեք աշնան երեկոները տանը միայնակ անցկացնելուց:
  • Աշնանային դեպրեսիային Ձեզ կօգնի հաղթահարել նաև տարբեր հոտավետ յուղերով լոգանքներն ու մեդիտացիանները: 
  • Հաճախ Ձեզ ուրախացրեք համեղ և նոր կերակուրներով: Կերեք մաքուր շոկոլադ, պանիր և ծաղկակաղամբ. նրանց մեջ գտնվող սերոտոնինը բարձրացնում է տրամադրությունը:
  • Դեպրեսիայի հաղթահարելուն օգնում է նաև վառ և ուրախ գույներով հագուստը: Հիշեք, որ մուգ և մռայլ գույները ճնշվածության զգացում են առաջացնում, իսկ վառ գույները լիցքավորում են էներգիայով: Կարող եք ընտրել Ձեր սիրելի գույնի առավել վառ երանգը:
  • Դիտեք հետաքրքիր կոմեդի ժանրի ֆիլմեր և հաղորդումներ և լիաթոք ծիծաղեք, քանզի ծիծաղի միջոցով դուրս են գալիս բացասական լիցքերը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել