Գերակա ոլորտների խթանումն առաջնային է պետության համար: Այս ոլորտների շարքին են դասվում զբոսաշրջության, դեղագործության և բիոտեխնոլոգիաների, տեղեկատվական տեխնոլոգիաների, գինու և կոնյակի արտադրության, գյուղատնտեսության, պահածոների և հյութերի արտադրության, փոքր և միջին ձեռնարկությունների, ոսկերչության և ժամագործության, թեթև արդյունաբերություն, ճշգրիտ ինժեներիայի ոլորտները:

Պետության համար թիրախային կարևորության տնտեսական ճյուղերի զարգացման նպատակով գործադիր մարմինը նոր արտոնություններ է սահմանել, ինչի շնորհիվ գերակա ճյուղերն ազատվում են ներմուծման մաքսատուրքից:

Այս որոշման շնորհիվ տնտեսվարող սուբյեկտների ուսերից նվազագույնը ներդրած կապիտալի 10%-ի չափով բեռ կընկնի: Այս արտոնությունը տնտեսվարողներին որոշակի չափով կազատի նաև գործունեության ընթացքում դրամական միջոցների սառեցման խնդիրներից և կօգնի ավելի ազատ գործունեություն ծավալել և ավելի մեծ քանակի պահուստներ կուտակել:

Բացի դրանից, կնվազեցվեն ապրանքների գները ներքին շուկայում` ճնշելով գնաճային դրսևորումները և բարձրացնելով բնակչության գնողունակությունը:

Այն լրացուցիչ խթան կհանդիսանա նաև նոր ներդրումներ կատարելու` ձեռնարկությունների վերազինման կամ նոր ձեռնարկության ստեղծման նպատակով, որի հետևանքով էլ հնարավոր է նոր աշխատատեղեր ստեղծվեն, և բարձրանա զբաղվածության մակարդակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել