Tert.am-ը գրում է.

Տալինի քաղաքապետ Էդգար Սավիսաարը, ով մեղադրվում է կաշառակերության մեջ, հեռացվել է պաշտոնից նախաքննության ընթացքում, գրում է gazeta.ru-ն:

Այդկերպ դատարանը բավարարել է դատախազության միջնորդությունը: Այդ մասին հայտարարել է Սավիսաարի փաստաբան Օլիվեր Նյաեսը:

«Այն միջադեպերում, որոնցում կասկածվում է Սավիսաարը, որպես վկա են անցնում Թալինի քաղաքապետարանի պաշտոնյաներ, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն, բայց ստանում են հրահանգներ քաղաքապետից: Մենք կարծում ենք, որ  վկաների վրա ճնշման գործադրումից խուսափելու համար պաշտոնից քաղաքապետի հեռացումն անհրաժեշտ է և հիմնավորված: Մեր խնդիրը որպես իրավապահ գերատեսչություն ապահովելն է վկաներին ցուցմունքներ տալու հնարավորությունը՝ որևէ ճնշման չենթարկվելով այդ ընթացքում»,- հայտարարել է դատախազության ներկայացուցիչը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Թալինի քաղաքապետ Էդգար Սավիսաարը հոսպիտալացվել է հիվանդանոց սրտի հետ խնդիրների պատճառով:

Սավիսաարին ներկայացված մեղադրանքի համաձայն՝ 2014-2015 թվականներին նա բազմիցս կաշառք է վերցրել սեփականության և արտոնությունների տեսքով ինչպես իր օգտին, այնպես էլ երրորդ անձի օգտին ընդհանուր մի քանի հարյուր հազար եվրոյի չափով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել