1. Յուրաքանչյուրն ունի իր սեփական իրականությունը:

2.Նրանք, ովքեր խոսում են, չգիտեն, իսկ նրանք, ովքեր գիտեն, երբեք չեն ասի: Ահա այսպես էլ ամեն ինչ պտտվում է:

3. Կյանքը հազվադեպ է քեզ ամբողջովին փոխում, սակայն այն քեզ միշտ փոխում է մանրուքների մեջ: Օրինակ՝ նախկինում` մանկության տարիներին, ես քաղցր էի սիրում, իսկ հիմա ես այն ուտում եմ միայն այն ժամանակ, երբ հայտնվում եմ ռեստորանում: Դե ինչ արած, մտածում եմ, եթե ես հայտնվել եմ այստեղ, թող քաղցր լինի:

4. Քանի դեռ դուք չեք փորձում որևէ բան անել, դուք ոչինչ չեք հասկանալու: Ահա թե ինչ եմ ասում ես իմ երեխաներին:

5. Ցանկացած դեպրեսիա պետք է դիմավորել ժպիտով: Դեպրեսիան կմտածի, որ դուք հիմար եք, և կփախչի ձեզանից:

6. Ինձ դուր է գալիս, երբ խորհուրդներ տալիս են երեխաները: Ո’չ, ես ոչ միշտ չեմ համաձայնվում նրանց հետ: Ինձ ուղղակի դուր է գալիս այդ իրավիճակը:

7. Ես հաճախ եմ մեկնում Լոնդոն, Փարիզ, Հռոմ: Բայց անընդհատ կրկնում եմ, որ չկա Նյու Յորքից ավելի չքնաղ և հետաքրքիր քաղաք:

8. Լսումների գնացող դերասաններին ես միշտ աում եմ. «Այնքան էլ կարևոր չէ, թե դուք կստանա՞ք այդ դերը, թե՞ ոչ` գլխավորը, որ ձեզ նկատեն»:

9. Ես երբեք չեմ սիրել Լոս Անջելեսը: Դա միակ քաղաքն է, որտեղ ես համաձայնվում եմ գնալ միայն այն բանից հետո, երբ ինձ կվճարեն:

10. Շատ վաղուց` դեռ մանկության տարիներին, երբ ես թատերական դպրոց էի գնում, տնօրենը մի անգամ հարցրեց ինձ. «Եվ ինչո՞ւ ես դու որոշել դերասան դառալ»: Ես անկեղծորեն չգիտեի, թե ինչ պատասախանել և ուստի ոչինչ չասացի: Եվ այդժամ նա ասաց. «Որպեսզի ինքնարտահայտվես, ապուշ»: Եվ ես գլխով արեցի. «Այո’, իհարկե, այդպես էլ կա»:

11. Տաղանդը առաջին հերթին ճիշտ ընտրություն կատարելու ունակությունն է:

12. Իմ աշխատանքի մեջ ես ամենաշատը գնահատում եմ ուրիշների կյանքով ապրելու և դրա համար երբեք չվճարելու հնարավորությունը:

13. Եթե աթոռը լավն է, դու շատ ժամանակ չես ծախսի, որ նրանում տեղավորվես:

14. Նիհարելն ավելի հեշտ է, քան երիտասարդանալը, սակայն դա էլ լիովին հնարավոր է:

15. Մարդիկ տարբեր են լինում` մինչ մի մասը մտածում է, թե ինչպես իրապես ինչ-որ յուրահատուկ բան ստեղծի, մյուս մասը մտածում է, թե ինչպես դրանից առավելագույն օգուտ քաղի:

16. Ինձ թվում է, որ մարդը ոչ միայն փոխել է երկրագնդի կլիման, այլ նաև ինչ-որ բան է արել ժամանակի հետ: Դուք չե՞ք նկատել: Այժմ տասը տարին անցնում է այնպես, ինչպես նախկինում երեք տարին:

17. Երբեմն ես նախանձում եմ դիակներին: Նրանք ավելի շատ ազատ ժամանակ ունեն, քան մենք:

18. Նա, ով ռիսկի չի դիմում, նա երբեք իր կոչումը չի կարող իմանալ:

19. Միշտ եղեք հավատարիմ ձեր աշխատանքին: Անկախ նրանից դուք կհասնեք մեծ հաջողությունների ձեր ասպարեզում, թե ոչ, եղեք ազնիվ ձեր ընտրած մասնագիտության հանդեպ:

20. Ծերության հետ միշտ գալիս է զգուշությունը` ահա, թե ինչ եմ ես նկատել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել