Tert.am-ը գրում է.

ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանն իր Facebook-ի էջում գրառում է կատարել՝ ներկայացնելով  ԼՂՀ ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանի հայտարարությունը, ըստ որի՝ Ադրբեջանն այս օրերի ընթացքում շուրջ 20 զոհ, որոնցից մի մասի անունները ճշգրտված է ԼՂՀ ՊԲ–ի կողմից, և 60-80 վիրավոր:

Նա մասնավորապես գրել է. «Քիչ առաջ ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը ԱԺ-ում, պատասխանելով իրեն ուղղված հարցին, նշել է, որ ՊԲ-ը վերահսկում է իրավիճակը և կատարում պատժիչ գործողություններ՝ ի պատասխան Ադրբեջանի ագրեսիայի:

Արդյունքում Ադրբեջանն ունի 11-12 զոհ, որոնց անունները ճշգրտված են ՊԲ կողմից, և մոտ նույնքան զոհ, որոնց անունները ճշգրտման փուլում են:

Բացի դրանից, իրենց հոսպիտալներում այս պահի դրությամբ 60-80 վիրավոր կա՝ ըստ Լևոն Մնացականյանի:

Իմ տեղեկություններով՝ բացի մարդկային կորուստներից, ադրբեջանցիները կրել են նաև նյութական զգալի կորուստներ, քանի որ մի քանի հենակետեր և զորանոցներ են ոչնչացվել մեր կողմից՝ իրենց զինտեխնիկայով հանդերձ:

Կարծում եմ՝ ակնհայտ է, որ Տավուշի բնակիչների և ԱՀ զինվորների վրա հարձակումները Բաքուն չի մարսել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել