Image result for ալիևԱդրբեջանը չի կարող պատերազմել, քանի որ.
1.պարտության դառնահամը դեռ հիշում են, 
2. գիտակցում են, որ դա իրենց հողը չի, ինչքան էլ որ տարբեր կառույցներում այդ տեսակետի համար վճարեն ու տարբեր չափերի գործիչներից ստանան հաստատում ու դրանով ուրախանան, 
3. ունի ծայրահեղ աղքատության ու հազարավոր խնդիրների մեջ թաղված բնակչություն, հատկապես՝ երկրի ծայրամասերում,
4. տարբեր կալիբրի ադրբեջանցի գործիչներ միշտ դժգոհում են իրենց անհամախմբված սփյուռքից՝ տեսնելով հայերիս համախմբավածությունն ամենուր,
5. ունի լուրջ իրավախախտումներ ժողովրդավարության հարցում, որն անգամ չի կարողանում լռեցնել նավթահամը տեսած իր գործընկերներին,
6. նավթը միշտ չէ, որ նրանց համար մնալու է խաղաքարտ,
7. ունի դժգոհ էթնիկ խմբեր...
Իլհամը միայն կարող է իրեն թույլ տալ մեկումեջ ագրեսիվանալ, սա հատուկ է խաղամոլներին, ովքեր հաճախ են իրականությունն ու խաղը շփոթում. իսկ նա հայտնի խաղամոլ է, ու կապ չունեն էն հազարավոր կոչումները, որոնց իր հոր տված «կանաչ լույսով» հասավ։ Չմոռանանք, որ կանաչ լույսը երկար չի մնում կանաչ, ու կարմիր լույսն էլ շատ հեռու չէ այս սանձարձակի համար:
Հ.Գ. Պատերազմում իրենք խաղալիք են լինելու, եթե անգամ գլուխները քոր գա, ու սկսեն, ու կմասնատվեն, քանի որ նման երկները սպասում են պատերազմի, որ խնդիրներն ի հայտ գան...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել