Tert.am-ը գրում է.

Թուրքիայի «Ժողովրդի փրկություն» կուսակցությունը դիմել է երկրի ընտրական բարձրագույն մարմնին՝ պահանջելով պաշտոնանկ անել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ համալսարանի կեղծ դիպլոմ ներկայացնելու համար։

Թուրքական Birgun.net կայքի հաղորդմամբ՝ կուսակցության անունից փաստաբանները դիմում են ներկայացրել ԿԸՀ՝ նշելով, որ Էրդողանն ընտրությանը մասնակցելու համար կեղծ դիպլոմ է ներկայացրել։

Հայցադիմումի համար որպես հիմք է ծառայել գրող Էրգյուն Փոյրազի բացահայտումը, որը հրապարակել էր Էրդողանի դիպլոմի իբր իրական տարբերակը։ Սակայն պարզվել է, որ երկու օրինակներն էլ կեղծ են, քանի որ այն տարիներին, երբ Էրդողանն իբր ավարտել է Մարմարայի համալսարանը, այն իրականում դեռ հիմնադրված չի եղել։

Իսկ Թուրքիայում նախագահ դառնալու համար 4 տարի բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորելը պարտադիր պայման է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել