Արամ MP3-ը համալրեց հայկական շոու բիզնեսի բիզնեսմենների շարքերը։ Երեկ Նալբանդյան 37 հասցեում բացվեց «Կրեատիվ դեկոր» դիզայնի խանութը, որը տարբեր միջոցառումների համար վարձակալության է տալիս դեկորացիաներ։

9

Արամը ոգևորությամբ կտրեց ժապավենն ու ընկերներին, հարազատներին հրավիրեց ցուցասրահ։ Արամին շնորհավորելու էին եկել նաև հայտնի գործընկերները՝ Գարիկը՝ կնոջ հետ, Արմուշը, Ռաֆոն, Սերժոն, Մանո Գրիգորյանը, Արայիկ Գաբաջյանը, Էրիկը, Սամվել Գրիգորյանը և այլք։

Բացման խոսքը վստահված էր հաղոորդավար Ավետ Բարսեղյանին: Վերջինս նշեց, որ յուրաքանչյուր ոք, ով շփվել է «Կրեատիվ»-ի և Արամ MP3-ի հետ, գիտի, որ այն, ինչ իրենք են անում, միշտ բարձրաճաշակ է։ Երեկոյի երաժշտությունն ապահովում էր dj Smoke-ը։

5

Արամը բիզնեսը սկսել է ընկերների՝ Տիգրան Գալուստյանի և Դիանա Շատվերյանի հետ։ «Առաջին անգամ եմ բիզնես սկսում։ Ընկերներիս հետ որոշոցինք գեղեցիկ մի բան ստեղծել, միտքը հետաքրքիր էր, կարծում եմ՝ կարդարացնի իրեն։ Դիզայնով զբաղվում է Մուշեղ Պողոսյանը, ով այս ամենին կյանք է տվել»,- BlogNews-ի հետ զրույցում ասաց Արամը։

Հումորիստը նշեց, որ շոոուբիզնեսային եկամուտները բավարարում էին, սակայն, ինչպես բոլորը, ինքն էլ ավելի շատ գումար վաստակելու ցանկություն ունի։ «Եթե ունեի դրա հնարավորությունը, ինչու ոչ,- ասաց Արամն ու հավելեց, որ այս բիզնեսով հիմնականում կինն է զբաղվելու։ ­-Ինձանից ավելի շատ ժամանակ խլեցին նախապատրաստական աշխատանքները։ Այս ամենը կազմակերպելու համար պահանջվեց մի ամբողջ ամառ։ Հիմա արդեն կզբաղվեմ իմ աշխատանքներով»։ Երգչից տեղեկացանք, որ շուտով նոր տեսահոլովակ է նկարահանելու։

1525111213261619202721222324141234678181017IMG_9484

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Կարեն Անտինյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել